Նորություններ

30.03.2022 (Обновлено: 08.04.2022 16:34)

Բարեխիղճ ձեռնարկատերերը կստանան ապրանքների առանձին կատեգորիայի հայտարարագրման հնարավորություն

Մարտի 29-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան նոր բաժնով լրացրել է Ապրանքների հայտարարագրի լրացման կարգը։

Այդ նորամուծությունը տալիս է ապրանքների որոշակի խմբերի մաքսային հայտարարագրման հնարավորություն։ Խոսքը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապօրինի տեղափոխված կամ այն ապրանքների մասին, որոնք միասնական շուկայում շրջանառվել են մաքսային կանոնների խախտումներով, որոնք հանգեցրել են մաքսատուրքերի, հարկերի չվճարմանը, արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների չպահպանմանը։ Նման ապրանքները կարող են հայտնաբերվել հսկողական միջոցառումների անցկացման ընթացքում։

Նման ապրանքների հայտարարագրման նախատեսված առանձնահատկությունները թույլ կտան բարեխիղճ ձեռքբերողներին ներկայացնել մաքսային հայտարարագիրն առանց դրա առանձին սյունակների լրացման կամ նշելով ապրանքների մասին, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների, ապրանքների ուղարկողի և ստացողի մասին ոչ լիարժեք տեղեկություններ։

«Ընդունված փոփոխությունները բարեխիղճ ձեռնարկատերերի համար բացելու են պատշաճ մաքսային ձևականությունների չենթարկված ապրանքների հայտարարագրման՝ մինչև վերջին ժամանակներս բացակայող իրավական հիմքեր՝ դրանք հետագայում ազատ տնօրինելու համար», – նշել է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովը։ Նրա խոսքերով, մաքսային մարմիններն ունենալու են նաև պատշաճ նորմատիվաիրավական բազա, որն ապահովելու է ձեռնարկատերերի կողմից նման ապրանքների հայտարարագրման հնարավորությունը՝ հետագայում դրանք ազատ օգտագործելու համար։
Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումն ուժի մեջ է մտնելու այս տարվա հոկտեմբերի 1-ից։