Նորություններ

28.11.2022 (Обновлено: 06.12.2022 11:48)

ԵԱՏՄ-ն և ԲՐԻԿՍ-ը կմշակեն համապիտանի վճարային համակարգի և անկախ միջազգային ինստիտուտների ստեղծման հարցը

Եվրասիական տնտեսական միության և ԲՐԻԿՍ-ի փոխգործակցության շրջանակներում կարող են կազմակերպվել վճարային և հաշվարկային ենթակառուցվածքները միավորման աշխատանքներ: Այս մասին նոյեմբերի 28-ին Մոսկվայում՝ ԲՐԻԿՍ-ի Միջազգային գործարար համաժողովի «ԲՐԻԿՍ և ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության նոր մոդելները որպես այլընտրանք հին տնտեսական պարադիգմաներին» թեմայով լիագումար նիստում հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալյովը։

«Համաշխարհային ֆինանսական համակարգը փոխվում է: ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի միջև համագործակցության զգալի ներուժը վկայում է երկու միավորումների արժույթների զամբյուղի հիման վրա նոր հաշվարկային միավորի ձևավորման հնարավորության մասին։ Հետաքրքիր և շահավետ կարող է դառնալ համապիտանի վճարային համակարգի ստեղծումը, որը ենթադրում է ընդհանուր վճարային քարտի թողարկում (ԲՐԻԿՍ + ԵԱՏՄ), որը կմիավորի Չինաստանի (Union Pay), Հնդկաստանի (RuPay), Բրազիլիայի (Elo), ԵԱՏՄ անդամ պետությունների (ՄԻՐ, Բելկարտ և այլն) ազգային համակարգերը», -նշել է Վլադիմիր Կովալյովը:

ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի միջև առևտրատնտեսական համագործակցությունը ակտիվորեն թափ է հավաքում Միայն 2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրների արտահանումը ԲՐԻԿՍ երկրներ մոտ մեկուկես անգամ ավելացել է, իսկ ԲՐԻԿՍ-ի բաժինը ԵԱՏՄ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ հասել է շուրջ 30%-ի։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հեռանկարային է համարում անկախ միջազգային կառույցների ստեղծումը, որոնց գործունեությունը կտարածվի ԲՐԻԿՍ-ի և ԵԱՏՄ-ի ընդհանուր տարածության վրա։ Ինչպես նշել է Վլադիմիր Կովալյովը, «նպատակահարմար է միավորել ԲՐԻԿՍ-ի և ԵԱՏՄ-ի զարգացման մակրոֆինանսական ինստիտուտների, մասնավորապես՝ ԲՐԻԿՍ-ի զարգացման նոր բանկի, Ասիայի ենթակառուցվածքային ներդրումների բանկի, ԵԱԶԲ-ի, ինչպես նաև զարգացման ազգային ինստիտուտների ներուժը: Սա թույլ կտա հասնել սիներգետիկ էֆեկտի և համաժամանակյա ներդրումներ կապահովի կայուն ենթակառուցվածքներում, նորարարական արտադրություններում,և վերականգնվող էներգիայի աղբյուրներում»:

Այսօր նաև պահանջված է պրագմատիկ մոտեցում՝ ԵԱՏՄ-ում և ԲՐԻԿՍ-ում վարկանիշավորման համապիտանի մեխանիզմ ստեղծելու նպատակով, որի գնահատականները կոնյունկտուրային ռիսրեկի չէին ենթարկվի և կարող էին հիմնարար դառնալ այս ամբողջ գլոբալ տարածքում ներդրումային լուծումներ որոշումներ կայացնելիս։ 

«Կարելի է օգտագործել իրենց արդեն իսկ դրսևորած հարթակների փորձը, օրինակ՝ չինական Dagong և Chengxin Credit գործակալությունների։ ԵԱՏՄ-ում կա դրական պրակտիկա, օրինակ՝ Ռուսաստանի Վերլուծական վարկային վարկանիշային գործակալությունը (ՎՎՎԳ), որը հաջողությամբ գործում է Միության շուկաներում։ Միության հարթակում քննարկվում է եվրասիական վարկանիշային գործակալության ստեղծման հարցը»,- իր կարծիքը ներկայացրել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խորհրդականը։

ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի տնտեսությունների սերտաճումը գործնական հիմքն է Մեծ Եվրասիական գործընկերության որպես միջազգային համագործակցության իրավահավասար և բաց ձևաչափի ձևավորման համար։ Համաժողովի լիագումար նստաշրջանի շրջանակներում վերջինիս մասնակիցները ներկայացրել եմ ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի գործողությունների ընդհանուր ռազմավարություն նախապատրաստելու նախաձեռնությունը՝ այս աշխատանքին ներգրավելով գործարար շրջանակները և փորձագիտական հանրությունը։