Նորություններ

04.04.2023

ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան բանակցություններ են սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

Ապրիլի 3-ից 5-ը Ջակարտայում (Ինդոնեզիայի Հանրապետություն) տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը։

«2022 թվականի արդյունքներով ԵԱՏՄ երկրների և Ինդոնեզիայի փոխադարձ առևտուրը 2021 թվականի համեմատ աճել է 58% -ով։ Ազատ առևտրի մասին համաձայնագիրը թույլ կտա ապահովել ապրանքաշրջանառության հավելյալ աճ՝ պայմաններ ստեղծելով մեր տնտեսությունների արտահանման ներուժի արդյունավետ իրականացման համար», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության առևտրային կարգավորման հատուկ հարցերի բաժնի ղեկավար Անտոն Ցեցինովսկին:

Նրա կարծիքով՝ առաջին փուլի արդյունքները և երկու կողմի հաստատած փոխընդունելի լուծումներ գտնելու ցանկությունը թույլ են տալիս լավատեսորեն նայել հետագայում դինամիկ բանակցությունների վարման հեռանկարներին։

Համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերումն իր հերթին կհամապատասխանի գործարար շրջանակների ակնկալիքներին, որոնք լայն հետաքրքրություն են ցուցաբերում համագործակցության ամրապնդման նկատմամբ։ Նման փոխգործակցության դրսևորումներից մեկը կդառնա «ԵԱՏՄ-Ինդոնեզիա» բիզնես երկխոսությունը, որը կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում՝ պետական մարմինների և ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, որը նախատեսված է մայիսի վերջին Մոսկվայում:

Տեղեկանք

2022 թվականի մայիսին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին։ 2022 թվականի դեկտեմբերին ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը և Ինդոնեզիայի Հանրապետության առևտրի նախարար Զուլկիֆլի Հասանը հայտարարեցին նման բանակցությունների մեկնարկի մասին։