Նորություններ

09.12.2022 (Обновлено: 14.12.2022 16:09)

ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ կսկսի ԱՄԷ-ի հետ

Եվրասիական տնտեսական միությունը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բանակցություններ է սկսում ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ: Համապատասխան որոշումն ընդունվել է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների կողմից դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում։

«Համատեղ հետազոտական խմբի աշխատանքը ցույց է տվել, որ ԱՄԷ-ի հետ ազատ առևտրի գոտու ձևավորումը թույլ կտա պայմաններ ստեղծել ավելի քան 1300 ապրանքային դիրքերով մեր մատակարարումների աճի համար ինչպես արդյունաբերական հատվածում, այնպես էլ ԱԱՀ-ում», - մեկնաբանել է որոշումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ ԵՏՀ-ն առաջիկա աշխատանքներին ավելի լայն է նայում, քան ապրանքների առևտրի արտոնյալ ռեժիմի ձևավորմանը։ Բազմապլանային փոխգործակցության արդիականությունը հաստատվում է Արաբական Միացյալ Էմիրություններում Միության երկրների մեծ թվով ընկերությունների, այդ թվում՝ նորարարական ընկերությունների մեծ հետաքրքրությամբ և ներկայությամբ, ինչպես նաև այդ պետության՝ որպես միջազգային առևտրային և տրանսպորտալոգիստիկ հաբի դերով։

Բացի այդ, ԱՄԷ-ի հետ համաձայնագիրը դիտարկվում է ամբողջ Պարսից ծոցի երկրներում ԵԱՏՄ արտահանողների դիրքերի ամրապնդման տեսանկյունից՝ Մեծ Եվրասիական գործընկերության և «Հյուսիս-Հարավ» միջանցքի համատեքստում։

Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերն ակնկալում են շարժվել fast track ռեժիմով և առաջին փուլն անցկացնել արդեն հաջորդ տարվա մարտին։

Տեղեկանք

ԵԱՏՄ և ԱՄԷ միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարության հարցն ուսումնասիրող Համատեղ հետազոտական խումբը (ՀՀԽ) ստեղծվել է ԵՏՀ Խորհրդի կարգադրությանը համապատասխան 2022 թվականի ապրիլին։ Հիմք ընդունելով կատարված հետազոտությունը, ՀՀԽ-ն նպատակահարմար է համարել համապատասխան բանակցություններ սկսելը: Խմբի աշխատանքի արդյունքները, ինչպես նաև ապագա համաձայնագրի հայեցակարգային դրույթները քննարկվել են Հանձնաժողովի Խորհրդի այս տարվա նոյեմբերի 25-ի նիստում։

2015-ից 2021 թվականներին ԵԱՏՄ և ԱՄԷ միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է 4 անգամ, հասնելով 6,3 մլրդ դոլարի. ԵԱՏՄ արտահանումն աճել է 4,7 անգամ, ԱՄԷ-ից ներմուծումն ավելացել է 47%-ով։