Նորություններ

04.03.2024

ԵԱՏՄ-ն սակագնային արտոնություն կտրամադրի Հայաստան և Բելառուս ջուտի մանվածքի ներմուծման համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել ջուտի մանրաթելերից կամ այլ թելատուների մանածագործական մանրաթելերից մանվածքի համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 և 5307 20 000 0 ծածկագրեր) ներմուծման մաքսատուրքից ազատման տեսքով սակագնային արտոնություն տրամադրելու մասին, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն առավելագույնը 3 տոննա և Բելառուսի Հանրապետություն՝ առավելագույնը 6 հազար տոննա ծավալով:

Նշված սակագնային արտոնությունը կտրամադրվի լիազոր մարմնի կողմից տրված հաստատման առկայության դեպքում, դրա գործողության ժամկետը սահմանափակ է՝ մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը։ «Մաքսասակագնային կարգավորման համապատասխան միջոցի ներդրումը թույլ կտա, մասնավորապես, պատժամիջոցների ճնշման պայմաններում աջակցել գորգագործների կայուն աշխատանքին, ինչպես նաև վերականգնել արտադրության նվազած ծավալները», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Նա պարզաբանել է, որ ԵԱՏՄ տարածքում նման հումքի արտադրություն չկա։ Ջուտի մանվածքի հիմնական արտահանող երկիրը Բանգլադեշն է։

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Տեղեկանք

Ջուտի մանվածքը բնական նյութ է, որը ստացվում է ջուտ արևադարձային բույսից։ Ջուտի մանվածքն ունի բարձր ամրություն և մաշակայունություն, ինչպես նաև լավ է դիմանում խոնավության և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը: Լայնորեն օգտագործվում է տեքստիլ արդյունաբերության մեջ տարբեր արտադրատեսակների արտադրության համար, ինչպիսիք են պարկերը, գորգերը, պարանները, ժապավենները, դեկորատիվ գորգեր և այլն:

2022 թվականի մարտի 28-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսություններին աջակցության միջոցների շրջանակում քննարկվող ապրանքների նկատմամբ կիրառվել են ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր զրոյական դրույքաչափեր։