Նորություններ

14.09.2023 (Обновлено: 21.09.2023 12:51)

ԵԱՏՄ-ն կարգավորում է «սարսափելի» խաղալիքների շրջանառությունը

Երեխաներին նրանց հոգեկան առողջության վրա բացասաբար ազդող խաղալիքներից պաշտպանելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ընդունել է «Երեխաներին և դեռահասներին առողջությանը և զարգացմանը վնաս հասցնող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» հանձնարարականը։

Հայաստանի Հանրապետությանը, Բելառուսի Հանրապետությանը և Ղրղզստանի Հանրապետությանը առաջարկվել է քննարկել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական ասամբլեայի 33-րդ լիագումար նիստում ընդունված՝ երեխաներին առողջությանը և զարգացմանը վնաս հասցնող տեղեկատվությունից պաշտպանելու մասին մոդելային օրենքը (2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 33-15 որոշում) իրենց օրենսդրության մեջ ներդնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով երկրների սոցիալ-տնտեսական զարգացման և իրավական կարգավորման առանձնահատկությունները։

Եվրասիական տնտեսական միության պետություններին առաջարկվում է քննարկել «տեղեկատվական արտադրանք» հասկացությունը սեղանի խաղերի, ինչպես նաև երեխաների և դեռահասների համար նախատեսված այլ արտադրանքի նկատմամբ կիրառելու նպատակահարմարությունը, որը կարող են պարունակել նրանց առողջությանը և զարգացմանը վնաս հասցնող պատկերներ (օրինակ՝ հագուստի, պայուսակների, ուսապարկերի, հեծանիվների, դպրոցական գրելու պարագաների):

Հաշվի առնելով տեղի ունեցած քննարկումը, նպատակահարմար է համարվել սահմանված կարգով շարունակել աշխատանքը Մաքսային միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախապատրաստման ուղղությամբ՝ նախատեսելով երեխաներին բացասական ազդեցությունից պաշտպանելու մասով խաղալիքներին ներկայացվող նվազագույն պահանջներ սահմանելու հնարավորություն։

Տեղեկանք

Մոդելային օրենքը կարգավորում է երեխաներին ֆիզիկական և հոգեկան առողջությանը, բարոյական, հոգևոր, հոգեկան, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը վնաս հասցնող տեղեկատվությունից պաշտպանելու հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ երեխաների համար նախատեսված տեղեկատվական արտադրանքի և անձանց անորոշ շրջանակի համար նախատեսված տեղեկատվական արտադրանքի շրջանառության դեպքում: Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում դրա հիման վրա համապատասխան օրենքներ են ընդունվել։