Նորություններ

12.08.2022 (Обновлено: 19.08.2022 13:53)

ԵԱՏՄ-ն կարգավորելու է գազի ընդհանուր շուկայի շուրջ առկա տարաձայնությունները

Օգոստոսի 12-ին եվրասիական «հնգյակի» երկրների էներգետիկայի նախարարությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի առարկայական քննարկումը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը, որի նախագահությամբ անցկացվել են բանակցությունները, նշել է այն հարցերի լուծման հարցում, որոնց շուրջ կողմերը տևական ժամանակ չեն կարողացել կոնսենսուսի հասնել, արձանագրված էական դինամիկան:

Խորհրդակցության ընթացքում էներգետիկայի նախարարները պայմանավորվել են օրակարգի հարցերի մեծ մասի շուրջ. համաձայնեցրել գազի գնորդի, ազատ հզորության, գազի անդրսահմանային փոխադրման և մատակարարման սահմանումները, գազի ընդհանուր շուկայի կարգավորման և գազատրանսպորտային համակարգերի օպերատորների փոխգործակցության առանձին հարցեր։

Կայացել է մտքերի փոխանակում, առաջընթաց է գրանցվել ընդհանուր շուկայի մասնակիցների կարգավիճակի ըմբռնման, անդամ պետություններում գազի ներքին կարիքների բավարարման և գազի մատակարարման պայմանագրի կատարման որոշ ասպեկտների ըմբռնման հարցում։

Արզիբեկ Կոժոշևը նշել է կողմերի պատրաստակամությունը կառուցողական երկխոսության հարցում. «Չկարգավորված հարցերի վերաբերյալ լուծումների որոնումը կշարունակվի ավելի բարձր մակարդակով՝ փոխընդունելի առաջարկներ մշակելու նպատակով, որոնք կարող են հիմք դառնալ զգայուն հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար»:

Լիազոր մարմինների ղեկավարները պայմանավորվել են երկկողմ հիմունքներով լրացուցիչ մշակել գազի միջազգային պայմանագրի առանձին դրույթներ՝ փաստաթղթի շուրջ աշխատանքն ավարտելու և Միության մարմինների քննարկմանը այն ներկայացնելու համար։

Խորհրդակցությունը կայացել է Հանձնաժողովի խորհրդի (նախատեսված է օգոստոսի 19-ին) և Եվրասիական միջկառավարական խորհրդի (օգոստոսի 25-26) նախօրեին, որտեղ նախատեսվում է քննարկել գազի ընդհանուր շուկայի ստեղծման հեռանկարները։