Նորություններ

22.11.2024

ԵՏՀ-Բելառուսի ՄՊԿ. մաքսային կարգավորման առանցքային հարցերի քննարկում

Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի և Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի նախագահ Վլադիմիր Օրլովսկու հանդիպումը։

Կողմերը քննարկել են ԵՏՀ և Բելառուսի ՊՄԿ միջև փոխգործակցության արդիական հարցեր, որոնք առնչվում են ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ վերահսկողության հարցերով Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարությունների կատարմանը, մաքսային ոլորտի ընդհանուր գործընթացների իրականացմանը, ինչպես նաև տարանցիկ ներուժի զարգացմանը և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների տեղաշարժին։

Մասնավորապես, հանդիպման մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ իրավունքի՝ մաքսային տարանցում մաքսային ընթացակարգը կարգավորող մի շարք դրույթների հստակեցման առնչությամբ Բելառուսի պետական մաքսային կոմիտեի նախաձեռնությունները:

Բացի այդ, նրանք անդրադարձել են էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի ներդրման արագացմանն ուղղված գործողությունների ակտիվացման անհրաժեշտությանը, որը ԵԱՏՄ տարածքով ապրանքների տեղաշարժի թափանցիկության բարձրացման առանցքային տարրերից է։

Ռուսլան Դավիդովի խոսքով՝ ԵՏՀ, մաքսային ծառայությունների և Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի միջև սերտ և արդյունավետ փոխգործակցությունը անհրաժեշտ պայման է ԵԱՏՄ-ում միասնական մաքսային կարգավորման հասնելու համար։

Հանդիպման ավարտին Ռուսլան Դավիդովը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Օրլովսկուն ԵՏՀ հարթակում մաքսային կարգավորման հարցերի քննարկման ընթացքում Բելառուսի մաքսային ծառայության ակտիվ և հավասարակշռված դիրքորոշման համար։