Նորություններ

20.03.2025

ԵՏՀ-ն և ՌՆԳ-ն զարգացնում են համագործակցությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը հանդիպել է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևայի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հեռանկարային ուղղություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել լավագույն փորձի փոխանակման հարցին:

Ինչպես նշել է ԵՏՀ նախարարը, նման փոխգործակցության զարգացումը թույլ կտա գործարկել առավել արդյունավետ գործիքները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում չորս ազատությունների ապահովման համար։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունը շարունակելու մասին։

Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը (ՌՆԳ) ռուսական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2011 թվականին ՌԴ կառավարության կարգադրությամբ: ՌՆԳ-ի հիմնական նպատակն է մշակել և իրականացնել տնտեսական զարգացմանը, բիզնես կլիմայի բարելավմանը, քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև կառավարման ժամանակակից պրակտիկաների ներդրմանը նպաստող ռազմավարություններ և նախաձեռնություններ: