Նորություններ

16.07.2021 (Обновлено: 08.10.2021 15:33)

ԵՏՀ-ն և Չիլին կստեղծեն աշխատանքային հարթակ գյուղատնտեսությունում փոխգործակցության ամրապնդման համար

Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Չիլիի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության և Ռուսաստանի Դաշնությունում այդ երկրի դեսպանության ներկայացուցիչների հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանի առցանց հանդիպման ընթացքում։ Հանդիպումը կազմակերպվել է ԵՏՀ-ի և Չիլիի Հանրապետության կառավարության միջև Փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում։

Կողմերը որոշել են Հանձնաժողովում ստեղծել աշխատանքային հարթակ, որը կօգնի ուսումնասիրել ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության ներուժը և մշակել ԵԱՏՄ պետությունների և Չիլիի միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի փոխադարձ առևտրի ծավալների ավելացման վերաբերյալ առաջարկներ։ Նման փոխգործակցությունը նպաստելու է պտղաբուծության և գինեգործության ինտենսիվացման փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակմանն ուղղված աշխատանքի կազմակերպմանը, այդ թվում՝ գյուղատնտեսական ճյուղի թվայնացման հիման վրա։

«Ճանաչելով գյուղատնտեսական արտադրության զարգացման մեջ Չիլիի հաջողությունները, առևտրային ներկայացուցչությունների և ԱԱՀ արտադրանքի արտահանման հարցերով դիվանագիտական առաքելությունների օգտագործման փորձը, Հանձնաժողովը շահագրգռված է ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ գործառնական մեխանիզմների ուսումնասիրության հարցում՝ աշխարհի առաջատար ագրոպարենային շուկաներում ԵԱՏՄ երկրների արտադրանքի առաջխաղացման գործիքների ստեղծման համար», – նշել է Արմեն Հարությունյանը։

Չիլիի Հանրապետության ներկայացուցիչները տեղեկացրել են գյուղատնտեսական արտադրանքի և պարենի՝ երրորդ երկրների շուկաներ առաջխաղացման փորձի, միջոցների և մեխանիզմների մասին։ Հատուկ հետաքրքրություն է առաջացրել չիլիացի գործընկերների տեղեկատվությունն իրենց պետությունում պտղաբուծության և գինեգործության զարգացման մասին, որի արդյունքում հետագծվում է այդ ճյուղերի արտադրության ծավալների և արտահանման ավելացման կայուն միտում։

Կողերը փորձի և պլանների փոխանակում են կատարել գյուղատնտեսական հատվածում այնպիսի նոր տեխնոլոգիաների ներդրման հետ կապված, ինչպիսիք են թվայնացումը, ճշգրիտ հողագործությունը, բաշխված ռեեստրները՝ ԱԱՀ-ում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, բարձր ավելացված արժեքով գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի արտադրությունը և արտահանումը ավելացնելու նպատակով։

Տեղեկանք

Չիլիական ագրոպարենային հատվածը՝ ազգային տնտեսությունում առավել դինամիկ զարգացողներից մեկն է։ Դրա ավանդը ՀՆԱ-ում գնահատվում է մոտավորապես 4,7%։ Չիլիի ԱԱՀ-ն, մեծապես կարևորելով արտադրանքի որակը, հետագծելիությունը և անվտանգությունը, բարձր ճանաչում է ստացել միջազգային շուկաներում։ Հանրապետության գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման ծավալը 2020 թվականին կազմել է 14 407 մլն ԱՄՆ-ի դոլար։ Չիլին հանդիսանում է մրգերի արտահանմամբ առաջատարը Հարավային կիսագնդում (աճեցվող մրգերի 60%-ն արտահանվում է)։ Երկիրը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը թարմ խաղողի և հապալասենու, երկրորդ տեղը՝ ավակադոյի և երրորդը՝ հատապտուղների, սալորների և կիվիի արտահանմամբ։ Ազգային մակարդակով բուսաբուծության կարևորագույն տեսակներն են՝ ցորենը, եգիպտացորենը, վարսակը, կարտոֆիլը, հլածուկը և բրինձը։ Երկրում առկա է մոտ 9000 գինի արտադրող և գրեթե 150 գինեգործարան։