Հանդիպմանը քննարկվել են բանկի կողմից տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը, Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի և ընդհանուր էներգետիկական շուկաների ձևավորմանն առնչվող հարցեր։
«Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղություններով սահմանվել է, որ ինտեգրման գերակայություններն են հանդիսանում ընդհանուր էներգետիկական շուկաների ձևավորումը, բորսայական առևտրի զարգացումը, մրցակցության սկզբունքի վրա հիմնված՝ միասնական տրանսպորտային տարածքի, ինչպես նաև եվրասիական թվային էկոհամակարգերի ստեղծումը, այդ թվում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ», – ասել է Էմիլ Կայկիևը։
«Բանկը պատրաստ է մասնակցել Միության ինտեգրացիային ուղղված նախագծերին։ Ներկայումս մշակվում է է ընդհանուր տրանսպորտային և էներգետիկական շուկաների թվայնացման ճարտարապետության հարցը», – նշել է ԵԶԲ վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։
Այսօր արդեն տեղի է ունենում թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման ծրագրային փաստաթղթերի իրականացումը։ Պլանավորվում է գործարկել 11 սերվիսներ, որոնց նպատակն է՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և քաշագաբարիտային հսկողության էլեկտրոնային արձանագրության կիրառումը, ԵԱՏՄ պետությունների ավտոմոբիլային անցակետում հերթի զբաղեցումը։ Թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգը պայմաններ կստեղծի տրանսպորտային ծառայությունների շուկայի մասնակիցների համար ծրագրային պրոդուկտների և ռեսուրսների լայն հասանելիության համար, կնպաստի Միության երկրներում բեռների հոսքերի ավելացմանը։
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով բլոկի կողմից Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման համար անցկացվող միջոցառումներին մասնակցելու՝ բանկի մտադրությունը։
Տեղեկանք.
Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունները Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհուրդի կողմից հաստատվել են 2020 թվականի դեկտեմբերի 11-ին:
Թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման ծրագրային փաստաթղթեր. ԵՄԽ 2020 թվականի հունվարի 31-ի «ԵԱՏՄ-ում թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման մասին» N 4 կարգադրությունը, ԵՏՀ Խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի «ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նպատակով իրականացվող սերվիսների և թվային ենթակառուցվածքի ցանկի մասին» N 29 կարգադրությունը։