Հանդիպման մասնակիցները քննարկել են մրցակցության պաշտպանության, վերազգային կարգավորիչների կողմից մրցակցության պաշտպանության նոր միջոցների ներդրման ու կիրառման հարցերը, անդրսահմանային շուկաները հակամրցակցային պրակտիկայից պաշտպանության հարցերով տարածաշրջանային և ազգային գերատեսչությունների միջև համագործակցության փորձը, ինչպես նաև մրցակցության ոլորտում նորմերի մշակման բնագավառում և իրավակիրառ պրակտիկայում նորամուծությունները:
Հանդիպման շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի (ԿՈՄԵՍԱ) մրցակցության հարցերով հանձնաժողովը ստորագրել են Հուշագիր մրցակցային քաղաքականության և իրավակիրառման ոլորտում փոխըմբռնման մասին: Աֆրիկյան տարածաշրջանային կազմակերպության հետ նման հուշագիր կնքելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՅՈՒՆԿՏԱԴ-ի Մրցակցության ոլորտում օրենսդրության և քաղաքականության հարցերով միջկառավարական խմբի փորձագետների 19-րդ նստաշրջանին անցյալ տարվա հուլիսին։
Մեկնաբանելով համագործակցության փաստաթղթի մասին ստորագրումը՝ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շաքալիևը նշել է, որ հուշագիրը նոր հնարավորություններ է բացում գերատեսչությունների միջև ավելի սերտ փոխգործակցության համար:
«Հուշագրի ստորագրումը ցույց է տալիս ԿՈՄԵՍԱ-ի հետ համագործակցությունը զարգացնելու մեր հետաքրքրությունն ու պատրաստակամությունը։ Մենք կկարողանանք հաստատել մրցակցային կանոնների խախտումների հետաքննության, ինչպես նաև նորմերի մշակման փորձի փոխանակում, անցկացնել համատեղ կոնֆերանսներ և վերապատրաստման սեմինարներ», – նշել է նախարարը:
Որպես տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպման մոդերատոր հանդես է եկել ԵՏՀ-ի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ Արմինե Հակոբյանը: Նա նշել է, որ մրցակցային հարցերի շուրջ տարածաշրջանային կազմակերպությունների առանձին երկխոսություն վարելու գաղափարն առաջացել է վերազգային մակարդակում կարգավորման առանձնահատկությունների առկայության կապակցությամբ։
«Տարածաշրջանային կազմակերպությունների կողմից մեր հանդիպման նկատմամբ առաջացրած հետաքրքրությունը հաստատում է մրցակցային հարցերի արդիականությունն ու պահանջվածությունը», – մեկնաբանել է Արմինե Հակոբյանը:
Իր հերթին, ԿՈՄԵՍԱ-ի մրցակցության հարցերով հանձնաժողովի գործադիր տնօրեն Վիլարդ Մվեմբան ընդգծել է, որ ԵՏՀ-ի և ԿՈՄԵՍԱ-ի միջև երկխոսությունը, որը մեկնարկել է 2019 թվականին, ավելի սերտ փոխազդեցությամբ անցնում է նոր պաշտոնական մակարդակի: