Եվրասիական տնտեսական միության երկրների և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև էներգետիկ ոլորտի զարգացման ոլորտում համագործակցության հեռանկարները այս տարվա նոյեմբերի 4-ին Աբու Դաբիում կայացած ADIPEC միջազգային ցուցահանդեսի և խորհրդաժողովի շրջանակներում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը և ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մոհամեդ Ալ Մազրուին:
ԵՏՀ նախարարը խոսել է անդամ պետությունների կողմից Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների կառուցման, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում էներգիայի վերականգնվող աղբյուրների և կլիմայի օրակարգի խթանման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին։ Կողմերը պայմանավորվել են էներգախնայողության և էներգաարդյունավետության, ինչպես նաև կանաչ տեխնոլոգիաների և էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման ոլորտի փորձի փոխանակման մասին։
ADIPEC-2024-ի շրջանակներում Արզիբեկ Կոժոշևը մասնակցել է «Էներգետիկ անցումը, արհեստական բանականությունը և զարգացող տնտեսությամբ երկրների դերը» նախարարական կլոր սեղանին։
Քննարկման ընթացքում ԵՏՀ նախարարն ընդգծել է. «Ժամանակակից էներգետիկան բախվում է էներգետիկ ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև էլեկտրացանցերի աշխատանքի կայունության կառավարելիության ապահովման մարտահրավերների»։
Համաժողովի մասնակիցները նշել են, որ եվրասիական ինտեգրման առանցքային հարցերից է ԵԱՏՄ երկրների համատեղ գործունեությունը՝ միասնական էներգետիկ տարածքի ձևավորման ուղղությամբ։ Էներգակիրների ընդհանուր շուկաները թույլ կտան ոչ միայն խելամիտ օգտագործել առկա ռեսուրսները, այլև ապահովել էներգիայի էժան, հուսալի և կայուն աղբյուրների ոչ խտրական հասանելիություն թափանցիկ շուկայական գներով բոլոր էլեկտրաէներգիա արտադրողների և բնակչության համար:
Ընդհանուր շուկանեի նպատակն է նպաստել գեներացնող սարքավորումների բեռնվածքի օպտիմալացմանը, հիմնական ֆոնդերի մաշվածության հետ կապված իրավիճակի բարելավմանը, էներգետիկ օբյեկտների շահագործման հուսալիության և անվտանգության բարձրացմանը և էներգիայի աղբյուրների տարբերակմանը:
Միջոցառման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել նաև էներգետիկ ոլորտի զարգացման գործում առաջադեմ, խելացի և նորարարական թվային լուծումների դերին: Արհեստական բանականությունը անվանել են այս խնդիրները լուծելու հզոր գործիք:
«Տեխնոլոգիաների զարգացման և էներգիայի նոր աղբյուրների ներդրման հետ մեկտեղ օպտիմիզացման և կառավարման հարցը կրիտիկական է դառնում: Արհեստական բանականությունը նոր հնարավորություններ է ընձեռում խելացի համակարգեր ստեղծելու համար, որոնք կարող են հարմարվել միջավայրի փոփոխություններին, կանխագուշակել սպառման ծավալները և արդյունավետորեն բաշխել էներգետիկ ռեսուրսները», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։
Համաժողովի շրջանակներում կայացել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ԵՏՀ նախարարը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։