Մարտի 21-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժնիկը մասնակցել է «Cabex 2024» ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որը նվիրված էր մալուխահաղորդիչային արտադրանքին, սարքավորումներին և դրանց արտադրության նյութերին:
Ցուցահանդեսի շրջանակում Նիկոլայ Ռոգոժնիկը մի շարք հանդիպումներ է ունեցել ձեռնարկատերերի, մասնավորապես՝ «Էլեկտրոկաբել» մալուխահաղորդիչային արտադրանք արտադրողների միջազգային ընկերակցության ղեկավարության և մալուխային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի անդամների հետ:
Կողմերը քննարկել են մալուխահաղորդիչային արդյունաբերության ոլորտի խնդրահարույց հարցեր։ Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարային ոլորտները, ինչպիսիք են մալուխահաղորդիչային արդյունաբերության և գիտահետազոտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության էներգարդյունավետ էլեկտրաշարժիչների հեռանկարային տեսակների մշակման և արտադրության հնարավոր կոոպերացիոն նախագծերին:
Նիկոլայ Ռոգոժնիկը ընկերակցության անդամներին կոչ է արել ակտիվորեն օգտագործել ԵԱՏՄ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմը։ Կողմերը պայմանավորվել են մշակել Հանձնաժողովի հատուկ աշխատանքային խմբի կողմից դրանց ընտրության հարցը։