Հոկտեմբերի 17-ին Էր Ռիադում (Սաուդյան Արաբիա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը և Ռոսկաչեստվոյի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը հանդիպել են Սաուդյան Արաբիայի Թագավորության շրջակա միջավայրի, ջրային պաշարների և գյուղատնտեսության փոխնախարար Ահմեդ Սալեհ Այադ Ալ Խամշիի հետ:
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ օրգանական գյուղատնտեսության զարգացումը, պարենային անվտանգության ապահովումը, կլիմայի փոփոխության պայմաններում ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացումը և այլն։ Քննարկվել են օրգանական արտադրանքի ազատ առևտուրն ապահովելու համար օրգանական գյուղատնտեսության համակարգերի համարժեքության, Հանձնաժողովի հիման վրա ներդրումների ներգրավման, ԵԱՏՄ-ում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի և պարենի դեպի երրորդ երկրների շուկաներ առաջմղման համար հարթակ ստեղծման մասին ԵԱՏՄ-ի և Սաուդյան Արաբիայի միջև միջազգային պայմանագրի մշակման առաջարկներ
Բացի այդ, կողմերը տեղեկատվություն են փոխանակել գյուղատնտեսության ոլորտի թվային և տեխնոլոգիական լուծումների վերաբերյալ։
ԵՏՀ-ն և Ռոսկաչեստվոն հրավիրել են Սաուդյան Արաբիայի շրջակա միջավայրի, ջրային պաշարների և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներին մասնակցելու ռուսական օրգանական արտադրանքի ազգային ցուցահանդեսի և «Օրգանական արտադրանքի ռուսական շուկա. հեռանկարները Սաուդյան Արաբիայի Թագավորության շուկայում» խորագրով կլոր սեղանի աշխատանքներին Էր Ռիադում անցնող Saudi Agriculture-2022 միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի շրջանակներում: