Նորություններ

29.10.2024

ԵՏՀ և ՇՀԿ փոխգործակցում են ագրոարդյունաբերական համալիրում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները Սյանյան քաղաքում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) մասնակցել են Շանհայի համագործակցության կազմակերպության Յանլինի գյուղատնտեսության ոլորտի նոր և բարձր տեխնոլոգիաների նվաճումների ցուցահանդեսի բացմանը և ժամանակակից գյուղատնտեսության զարգացմանը նվիրված կլոր սեղանին:

Հանձնաժողովի պատվիրակությունը ծանոթացել է ՇՀԿ ագրարային տեխնոլոգիաների փոխանակման և ուսուցման ցուցադրական բազայի տեխնոլոգիաներին և հնարավորություններին, շրջայց կատարել բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության արդյունաբերական գոտում, որը ճանաչվել է ՉԺՀ ազգային բրենդ և միջազգային փոխանակումների և գիտության և պրակտիկայի ձեռքբերումների հիման վրա համագործակցության նոր մոդելների զարգացման լայնածավալ հարթակ։

ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Այնա Կուսայինովան կլոր սեղանի մասնակիցներին տեղեկացրել է ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացման ապահովման ուղղությամբ Եվրասիական տնտեսական միության երկրների համագործակցության մասին։

Կայացել է գյուղատնտեսության, կանաչ և կայուն գյուղատնտեսական զարգացման ոլորտի վերաբերյալ կարծիքների, փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակում։ Կարևորվել է նոր ագրարային տեխնոլոգիաների և թվայնացման ներդրումը, տարածաշրջանային և գլոբալ պարենային անվտանգության ապահովման համար ՇՀԿ երկրների համատեղ ջանքեր գործադրելը։

ԵՏՀ ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպումներ են անցկացրել ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Նիյազալիևի և Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի պատվիրակությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ԵՏՀ և ՇՀԿ միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության գերակա ուղղությունները, ինչպես նաև 2025 թվականին ԵԱՏՄ և ՇՀԿ երկրների պարենային անվտանգության, գյուղատնտեսության կայուն զարգացման համատեղ միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցեր։

Միջոցառումներին մասնակցել են ՇՀԿ անդամ պետությունների, Միավորված ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի և այլ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՉԺՀ գյուղատնտեսության և գյուղական գործերի նախարարության, արտաքին գործերի նախարարության և առևտրի նախարարության ներկայացուցիչներ:

ԵՏՀ և ՇՀԿ միջև համագործակցությունն իրականացվում է 2021 թվականի սեպտեմբերի 17-ի Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, որը որպես համագործակցության ուղղություններից մեկը սահմանում է ագրոարդյունաբերական համալիրը։