Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժնիկը մասնակցել է Մոսկվայի տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ. կոնկրետ առաջադրանքներ ընդհանուր ապագայի ամրապնդման համար» նստաշրջանի աշխատանքներին։
Նստաշրջանի շրջանակներում Նիկոլայ Ռոգոժնիկը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում կոոպերացիային և ներմուծման փոխարինմանն աջակցելու մեխանիզմների և գործիքների ներդրումը։
Հատուկ ուշադրություն է դարձվել ԵՏՀ հարթակում գործող Արդյունաբերության գերակա և
բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման
հանձնաժողովի աշխատանքների շրջանակում ներմուծումը փոխարինող կոոպերացիոն
արտադրական շղթաների կառուցմանն օժանդակությանը: