Նորություններ

16.02.2024

ԵՏՀ-ն և ԱՀԿ-ն ամրապնդում են փոխգործակցությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության արդիական հարցերը Ժնևում քննարկել են ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը և ԱՀԿ կենտրոնակայանի միգրացիոն ծրագրի ղեկավարի տեղակալ դոկտոր Դանիել Միքը:

Ղեկավարները հայտնել են աշխատանքի տեղավորման պետությունում աշխատանքային միգրանտների առողջության ապահովման, բնակչության առողջության պահպանման ոլորտում ժամանակակից ձեռքբերումների մատչելիության հարցերում համագործակցության հետագա զարգացման հարցում փոխադարձ շահագրգռվածության մասին։

Ինչպես նշել է Բախիթ Սուլթանովը, ԵՏՀ-ի և ԱՀԿ-ի փոխգործակցության զարգացումը նպաստում է Եվրասիական տնտեսական միության երկրներում հանրային առողջապահության հրատապ հարցերի լուծմանը։ 

«Հանձնաժողովի և ԱՀԿ-ի միջև կոոպերացիոն համագործակցության զարգացումը դրական ազդեցություն կունենա եվրասիական տարածաշրջանում առկա ինտեգրացիոն գործընթացների վրա, ինչպես նաև կնպաստի միջազգային փորձագիտական հանրության հետ երկխոսության զարգացմանը»,- նշել է նախարարը։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության ուղղությունների իրականացման, այդ թվում՝ Եվրասիական տարածաշրջանում աշխատանքային միգրանտների համար առողջապահության հասանելիության հարցերում փորձի և առաջադեմ պրակտիկ մեթոդների փոխանակման գործնական քայլեր մշակելու վերաբերյալ:

Տեղեկանք

Առողջապահության համաշխարհային մասնագիտացված հաստատություն է ՄԱԿ-ի համակարգի շրջանակներում, որի կազմում ընդգրկված է 194 անդամ պետություն: Նրա հիմնական գործառույթն է Երկրագնդի բնակչության առողջապահության միջազգային հիմնախնդիրների լուծումը։

ԱՀԿ-ի նպատակն է ստեղծել ավելի առողջ ապագա ամբողջ աշխարհի մարդկանց համար:

ԵՏՀ-ի և ԱՀԿ-ի միջև համագործակցությունն իրականացվում է ԵՏՀ-ի և ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի միջև փոխըմբռնման մասին հուշագրի, ինչպես նաև Հուշագրի իրականացման 2023-2025 թվականների միջոցառումների պլանի շրջանակներում:

ԵԱՏՄ պետությունները պատկանում են այն տարածաշրջանին, որի գործունեությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակներում համակարգում է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը։