Փետրվարի 28-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Միխայիլ Չերեկաևը ելույթ է ունեցել «Ռոսիա» միջազգային ցուցահանդես-համաժողովի շրջանակներում անցկացվող «Ալյումինի օրեր» ծրագրի «Բարձր նվաճումների ալյումինի ոլորտը» լիագումար նստաշրջանում։
Նա միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միության կողմից Ինդոնեզիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի և այլ երկրների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին։
Միխայիլ Չերեկաևը հատուկ ուշադրություն է հրավիրել Եվրասիական տնտեսական միությունում բանակցային աշխատանք իրականացնելիս գործարար համայնքի հետ մշտական երկխոսություն վարելու կարևորությանը բիզնեսի շահերը համակողմանիորեն հաշվի առնելու և առևտրի կարգավորման կանխատեսելի և թափանցիկ կանոնների հաջող ներդրման համար։