Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են 2021-2025 թվականներին Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման ծրագրի և Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման տարեկան արդյունքները:
Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության որակի գնահատման համակարգի վերաբերյալ 2024 թվականի հաշվետվությունը: Խորհրդատվական կոմիտեի անդամներն ընդգծել են այս աշխատանքի կարևորությունը և եզրակացրել, որ անհրաժեշտ է այն կատարել ամեն տարի: Նաև նշվել է, որ վիճակագրության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա զգալիորեն կրճատել հրապարակումների նախապատրաստման ժամկետները:
Հաշվետվությունը նախապատրաստվել է Միության վիճտեղեկատվության որակի գնահատման ուղեցույցի պահանջներին համապատասխան, որը մշակվել է ԵՏՀ վիճակագրության վարչության կողմից միավորման պետությունների լիազոր մարմինների հետ համատեղ:
Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի հաջորդ նիստը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերին:
Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է
Վիճակագրության վարչության կայքէջի «Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտե»
բաժնում: