Նորություններ

06.03.2025

ԵՏՀ-ն ամփոփել է բնական մենաշնորհների ոլորտում 2024 թվականի աշխատանքների արդյունքների

2024 թվականի ընթացքում բնական մենաշնորհների ոլորտում կատարված աշխատանքների մազին զեկույցի նախագիծը հաստատվել է մարտի 6-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ կայացած պրոֆիլային հանձնաժողովի նիստում։

Զեկույցը պարունակում է տեղեկություններ ԵԱՏՄ երկրների կողմից մշակված բնական մենաշնորհների ոլորտի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մասին, ինչպես նաև ԵԱՏՄ մասին պայմանագրով սահմանված սկզբունքներին և կանոններին Միության պետությունների նորմատիվ բազայում կատարված փոփոխությունների և լրացումների համապատասխանության մշտադիտարկման արդյունքները։

Հանձնաժողովը պատրաստում է այս փաստաթուղթը տարեկան կտրվածքով՝ Միության այն պետությունների լիազոր մարմինների հետ համատեղ, որոնք կարգավորում են բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեությունը: Այս տարվա մայիսին զեկույցը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

Զեկույցը պատրաստվում է Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին արձանագրության (Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի N 20 հավելված) 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան: