2025 թվականի փետրվարի 21-ից 24-ը Թեհրանում (Իրանի Իսլամական Հանրապետություն)՝ Կենտրոնական ցուցահանդեսային համալիրի հարթակում կկայանա «Եվրասիա» 3-րդ միջազգային ցուցահանդեսը։ Միջոցառումն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության աջակցությամբ։
Ցուցահանդեսի նպատակն է ամրապնդել Եվրասիական տնտեսական միության, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԲՐԻԿՍ-ի և Պարսից ծոցի պետությունների միջև տնտեսական հարաբերությունները վառելիքաէներգետիկ, ագրոարդյունաբերական, մեքենաշինության, տրանսպորտալոգիստիկ համալիրների, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացմանն աջակցելու նպատակով:
Միջոցառմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբաքը, ինչպես նաև Իրանի և ԵԱՏՄ երկրների պետական իշխանության մարմինների, գործարար ընկերակցությունների և միավորումների այլ ղեկավարներ, բիզնեսի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։
Միության պետությունների՝ իրանցի գործընկերների հետ համագործակցությամբ հետաքրքրված ընկերություններին և կազմակերպություններին, ինչպես նաև փորձագիտական համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը։
Ցուցահանդեսի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարակված է միջոցառման կայքում ՝ այստեղ։