Մոսկվայում՝ Եվրասիական համագործակցության ֆինանսական և բիզնես ընկերակցության (ԵԱՀ ՖԲԸ) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ԵԱՀ ՖԲԸ անդամների ընդհանուր տարեկան ժողովը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար, Ընկերակցության դիտորդական խորհրդի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
ԵՏՀ նախարարը տեղեկացրել է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների քանակի ընդլայնման և ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքի մասին, որը եվրասիական ինտեգրման առաջնահերթություններից է։
Բացի այդ, կարևորվել է Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգն իրականացնելիս կարգավորման մշակման գործընթացում ձեռնարկատերերի ներգրավումը:
Նախանշվել են նաև էլեկտրոնային առևտրի զարգացման, բիզնեսի հարկման կատարելագործման և Միությունում ազգային արժույթների օգտագործման հիման վրա վճարահաշվարկային մեխանիզմների ձևավորման արդիական հարցեր:
Ամփոփելով՝ Բակիտժան Սագինտաևը կարևորել է ԵԱՏՄ տարածքում համագործակցության խորացումը և մեր երկրների տնտեսությունների ներուժի հզորացումը բիզնեսի զարգացման և վարման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով։
Տեղեկանք
Եվրասիական համագործակցության ֆինանսական և բիզնես ընկերակցությունը (ԵԱՀ ՖԲԸ) հասարակական ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2013 թվականին: Վերջինիս հիմնական նպատակը Եվրասիայում նրանց արդյունավետ ձեռնարկատիրական գործունեության համար բարենպաստ պայմանների կազմակերպման հարցում Ընկերակցության անդամ ազգային շուկաների մասնակիցների պահանջմունքների իրագործումը: ԵԱՀ ՖԲԸ-ն միավորում է Եվրասիայի 26 երկրի, այդ թվում՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ձեռնարկատերերի ֆինանսաբանկային և գործարար միություններ, առևտրային կազմակերպություններ և բանկեր, հասարակական և գիտաարտադրական միավորումներ: