Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
09.04.2025

ԵՏՀ-ն կատարել է ԵԱՏՄ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների մշտադիտարկում

Մշտադիտարկումը ցույց տվեց, որ 2024 թվականի արդյունքներով ԵԱՏՄ պետություններում պետական կառավարման հատվածի պարտքը եղել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված սահմաններում։

Մի շարք երկրներում պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ նվազել է. Ղրղզստանում` մինչև 13.1%, Ռուսաստանում` մինչև 13.6%: Հայաստանում և Ղազախստանում ներքին փոխառությունների աճով պայմանավորված ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցությունն աճել է համապատասխանաբար մինչև 48.2% և 23.2%։

Միության երկրների մեծ մասում պետական կառավարման հատվածի բյուջեի հաշվեկշիռը նույնպես սահմանված արժեքների սահմաններում էր. Ղազախստանում և Ռուսաստանում՝ չափավոր պակասուրդ համապատասխանաբար ՀՆԱ-ի 0.7%-ով և ՀՆԱ-ի 1.2%-ի չափով, Ղրղզստանում՝ բյուջեի հավելուրդ ՀՆԱ-ի 3.5%-ի չափով: Բյուջեներն ապահովվել են, առաջին հերթին, հարկային և ոչ հարկային եկամուտների աճի հաշվին։ Բացառություն է կազմել Հայաստանի Հանրապետությունը, որտեղ բյուջեի պակասուրդը գերազանցել է սահմանված արժեքը՝ կազմելով ՀՆԱ-ի 3.5%-ը, ինչը պայմանավորված էր բնակչության սոցիալական աջակցության ծախսերի ավելացմամբ։

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 63-րդ հոդվածին համապատասխան՝ երկրների տնտեսական զարգացման կայունությունը որոշող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն են՝ պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի պակասուրդը՝ ոչ ավելի, քան ՀՆԱ-ի 3%-ի չափով, պետական կառավարման հատվածի պարտքը՝ ոչ ավելի, քան ՀՆԱ-ի 50%-ի չափով: