Նորություններ

14.11.2023

ԵՏՀ-ն Բելառուսում անցկացրել է ներքին շուկայի պաշտպանության և մաքսասակագնային կարգավորման թեմայով սեմինար

Նոյեմբերի 9-10-ը Մինսկում տեղի է ունեցել «Ներքին շուկայի պաշտպանության միջոցների և մաքսասակագնային կարգավորման միջոցների կիրառումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով սեմինար Բելառուսի Հանրապետության պետական մարմինների և գործարար համայնքի համար, որը համատեղ կազմակերպել են Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի:

Սեմինարը բացել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Իգոր Նազարուկը: ԵՏՀ-ի կողմից սեմինարին մասնակցել են ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը, ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչության տնօրեն Անդրեյ Զախարովը, ինչպես նաև անմիջապես մաքսասակագնային կարգավորման ոլորտի նախաձեռնողական առաջարկների, առևտրային պաշտպանության միջոցների կիրառման դիմումների քննարկմամբ, պաշտպանական հետաքննությունների անցկացմամբ զբաղվող փորձագետներ:

Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են մաքսասակագնային կարգավորման ոլորտում նախաձեռնողական առաջարկների պատրաստման առանձնահատկություններին և ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման դիմումների պատրաստման հանձնարարականներին առնչվող գործնական հարցեր: Սեմինարի մասնակիցներին հետաքրքրել են սակագնային արտոնությունների մեխանիզմի կիրառմանը, ԵԱՏՄ ՄՄՏ մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմանը, դիմումների պատրաստման ապացուցողական բազային, պաշտպանական հետաքննությունների անցկացման ընթացակարգային ասպեկտներին և ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ որոշումների ընդունմանն առնվող հարցեր:

Միջոցառմանը մասնակցել է Բելառուսի Հանրապետության 74 ձեռնարկության, կազմակերպության, նախարարությունների և գերատեսչությունների ավելի քան հարյուր աշխատակից։