Նորություններ

30.01.2023 (Обновлено: 02.02.2023 14:42)

ԵՏՀ-ն քննարկել է ՀՄԿ-ի հետ համագործակցության միջոցառումների ցանկը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ համագործակցությունի զարգացման միջոցառումների ցանկը։

ԵՏՀ պրոֆիլային աշխատանքային խմբի նիստին մասնակցել են Հանձնաժողովի մաքսային համագործակցության բլոկի և ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներ, որոնց իրավասությանն են վերաբերում մաքսային համագործակցության զարգացման, ինչպես նաև միջազգային մաքսային հանրության հետ փոխգործակցությամբ մաքսային կարգավորման կատարելագործման հարցերը։ Աշխատանքային խմբի փորձագետները քննարկել են Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 11.7.5-րդ կետի իրականացման իրավական և կազմակերպական մոտեցումները՝
 ՀՄԿ-ի հետ փոխգործակցության մասով։

« ՀՄԿ-ին Միության անդամակցության և դրա հիմնարար փաստաթղթերին միանալու վերաբերյալ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների դիրեկտիվների կատարումը արդիական խնդիր է, որը Հանձնաժողովի մաքսային համագործակցության բլոկի օրակարգում է։ Առաջադրված խնդիրները պահանջում են համալիր վերլուծություն և օպտիմալ կազմակերպաիրավական լուծումների որոնում ԵԱՏՄ իրավական դաշտի շրջանակներում», - նշել է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովը։

Հանձնաժողովի կարծիքով՝ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները դրական ազդեցություն կունենան մաքսային համագործակցության թեմաներով տեխնիկական կոմիտեներում ԵԱՏՄ և ՀՄԿ փոխգործակցության վրա, այդ թվում՝ միջազգային մաքսային այս կազմակերպության իրավական միջոցների մշակման հարցում:

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի N 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 11.7.5-րդ կետով նախատեսված են այնպիսի միջոցառումներ, ինչպես Միության կողմից ՀՄԿ-ի անդամի կարգավիճակ ստանալը և ՀՄԿ-ի հիմնարար փաստաթղթերին Միության անդամակցության հնարավորության մշակումը: