Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման պլանին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սկսել է մշակել Արտադրանքի որակի ապահովման եվրասիական համակարգի ստեղծման հայեցակարգի նախագիծը։
Այս նպատակով իրականացվել է Եվրասիական տնտեսական միության երկրներում և երրորդ երկրներում գործող նման համակարգերի վերլուծություն։ Վերլուծական տվյալների հիման վրա մշակվել են հանձնարարականներ, որոնք հիմք կհանդիսանան եվրասիական հայեցակարգի նախագծի մշակման համար։ Կատարված վերլուծության արդյունքները ներկայացվել են ԵՏՀ Կոլեգիայի նիստում։
Միության տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի որակի ապահովումը կարևոր պայման է եվրասիական տնտեսական ինտեգրման հաջող զարգացման, Միության ընդհանուր շուկայում բարեխիղճ մրցակցության պայմանների ստեղծման պայման, սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության, արտաքին շուկաներում ԵԱՏՄ երկրների արտադրանքի մրցունակության բարձրացման երաշխիք:
Այս աշխատանքն ուղղված է Միությունում բիզնեսի համար մրցունակ արտադրանքի արտադրման բարենպաստ պայմաններ, իսկ սպառողի համար՝ շուկայում որակյալ արտադրանքի շրջանառության համար անհրաժեշտ պայմաններ ձևավորող համարակգի ստեղծմանը: Հանձնաժողովը կշարունակի աշխատանքը Հայեցակարգի նախագծի լրամշակման և մինչև 2023 թվականի վերջ Միության պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրման ուղղությամբ։