Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
29.06.2023

ԵՏՀ-ն զարգացնում է միջտարածաշրջանային համագործակցությունը

Եվրասիական տնտեսական միությունում միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության մասին խոսել է ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասկար Ջապարկուլովը հունիսի 29-ին Նովոսիբիրսկում կայացած «Արտահանում դեպի ԵԱՏՄ երկրներ-2023. միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության ներուժը» 5-րդ միջազգային կոնֆերանսի ընթացքում:

Հանդես գալով որպես Միության երկրներում միջտարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության զարգացման նստաշրջանի մոդերատոր՝ Ասկար Ջապարկուլովն անդրադարձել է ինտեգրացիոն առանցքային գաղափարի՝ «չորս ազատությունների» ապահովման թեմային, խոսել ԵԱՏՄ պետությունների տարածաշրջանների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար դրա առավելությունների մասին։

«Միության էական ձեռքբերումներից է ներքին սահմաններին վերահսկողության մի շարք տեսակների բացակայությունը՝ տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային, բուսասանիտարական։ Միությունում անասնաբուժասանիտարական վերահսկողության (հսկողության) համակարգերը ճանաչվել են համարժեք, ինչը գյուղմթերք արտահանողներին թույլ է տալիս ազատորեն ապրանքներ մատակարարել ԵԱՏՄ ներքին շուկա ազգային իշխանությունների կողմից տրված արտադրանքի անվտանգության հավաստագրերի հիման վրա», - հայտնել է վարչության պետը:

Նստաշրջանի մասնակիցները քննարկել են համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության և աշխատանքի միասնական շուկայի հարցեր՝ ընդգծելով, որ այդ ուղղություններով երկրների և Հանձնաժողովի համատեղ ջանքերը լայն հնարավորություններ են բացում միութենական պետությունների քաղաքացիների համար։ Այս առումով բարձր է գնահատվել նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Սոչիում վերջերս կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ ԵԱՏՄ երկրների այն աշխատավորները, որոնք ունեն գիտական աստիճանի մասին ազգային փաստաթղթեր, կարող են աշխատանքի տեղավորվել Միության մեկ այլ պետությունում առանց օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչման լրացուցիչ ընթացակարգի։

Ասկար Ջապարկուլովը շեշտել է ԵԱՏՄ գործընկերների հետ առևտրում տարածաշրջանների ցածր ներգրավվածությունը և հնչեցրել Հանձնաժողովի առաջարկները, որոնք նախապատրաստվել են Միջտարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության զարգացման ակտիվացմանն ուղղված միջոցառումների ցանկում։

Կոնֆերանսին մասնակցել են Միության բոլոր երկրների ձեռնարկությունների, ընկերությունների, բանկերի, զարգացման ինստիտուտների, պետական իշխանության լիազոր մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ։

«Արտահանում ԵԱՏՄ երկրներ-2023. միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության ներուժը» 5-րդ միջազգային կոնֆերանսի ծրագրին կարող եք ծանոթանալ միջոցառման կայքում՝ https://eaes-export.ru/: Կոնֆերանսի տելեգրամ ալիքը՝ https://t.me/exportEAEU: