Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել մի շարք ապրանքների թույլատրական փաստաթղթերում նշանակման կամ մեկնման երկրի մասին տեղեկատվության լրացման կարգը միասնականացնելու մասին, որոնց նկատմամբ արտաքին առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ։ Դրա շնորհիվ մաքսային մարմինները կկարողանան փաստաթղթի համապատասխան տողում նշել միանգամից մի քանի երկիր։
«Ընդունված փոփոխությունները թույլ կտան ձևակերպել արտաքին առևտրի պայմանագրով մի քանի երկրներ ապրանքների ներմուծման (արտահանման, տարանցման) համար մեկ եզրակացություն, ինչը կօգնի կրճատել արտաքին առևտրի մասնակիցների ժամանակի և նյութական ծախսերը»,- պարզաբանել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։
Նաև, նրա խոսքով, կկրճատվի Միության պետությունների լիազոր մարմինների բեռը, որոնք այլևս չեն ունենա յուրաքանչյուր երկրի համար մեկ պայմանագրի շրջանակներում տեղափոխվող ապրանքների համար առանձին փաստաթղթեր կազմելու հնարավորություն:
ԵՏՀ Կոլեգիայի որոշման նախագծի մշակումը նախաձեռնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այդ թվում՝ գործարար համայնքների հարցումների առնչությամբ։
Որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։