Նորություններ

26.05.2023 (Обновлено: 29.05.2023 14:11)

ԵՏՀ-ն ոլորտային երկխոսություն է վարում Միության երկրների ձեռնարկությունների հետ

Մայիսի 24-ից 25-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկի ներկայացուցիչներն այցելել են «Ազոտ Սինթեզգազ. Ռուսաստան և ԱՊՀ» ամենամյա կոնգրեսը և ցուցահանդեսը, որոնց ընթացքում մասնակցել են Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից ազոտի, մեթանոլի, ամոնիակի և հանքային պարարտանյութերի (ազոտային, կալիումային, ֆոսֆորային, համալիր) խոշորագույն արտադրող ձեռնարկությունների հետ սինթեզ գազի վերամշակման արդյունաբերության զարգացման հեռանկարների քննարկմանը։

«Մեր աշխատանքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում անդամ պետությունների ձեռնարկությունների հետ ոլորտային երկխոսության զարգացմանը, հատկապես քիմիական արդյունաբերության ոլորտում, քանի որ արտադրության ոչ մի այլ ոլորտ չի կարող գործել առանց քիմիական արտադրանքի», — նշել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը:

Ոլորտի խոշորագույն ձեռնարկությունների ներկայացուցիչները, որոնք հանդես են եկել զեկույցներով, որպես սինթեզ գազի վերամշակման ոլորտի հիմնական խնդիրներ նշել են որակյալ կադրերի պակասը, շուկայից տեխնոլոգիաների և սարքավորումների լիցենզավորողների հեռանալը, ինչպես նաև գործարաններում վերանորոգման աշխատանքների կատարման հետ կապված բարդությունները:

Կոնգրեսի միջոցառումների շրջանակներում նրա մասնակիցները բազմիցս անդրադարձել են նաև փոքր տոննաժային քիմիայի ոլորտի (մասնավորապես՝ կատալիզատորների) զարգացման թեմային։ ԵՏՀ ներկայացուցիչները նրանց տեղեկացրել են պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեին կից քիմիական արդյունաբերության ոլորտի համագործակցության հարցերով փորձագիտական խմբի շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական միությունում արտադրվող կամ արտադրվելիք ցածր տոննաժային քիմիայի արտադրանքի ցանկի ձևավորման անհրաժեշտության վերլուծության ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին՝ այդ արտադրանքի նոր տեսակների և/կամ ցածր տոննաժային քիմիայի այն արտադրանքի ցանկի յուրացման ուղղությամբ անդամ պետությունների ջանքերի համախմբման նպատակով, որի կարիքն ունեն Միության ձեռնարկությունները: Արդյունաբերական բլոկի ներկայացուցիչները գործընկերներին հրավիրել են մասնակցելու նշված աշխատանքին, նշելով, որ Միության երկրների ջանքերի համախմբումն այս ուղղությամբ կարող է առանցքային դեր խաղալ։

Տեղեկանք

«Ազոտ Սինթեզգազ. Ռուսաստան և ԱՊՀ» ամենամյա համագումարը և ցուցահանդեսը  փակ մասնագիտական հարթակ է սինթեզ գազի վերամշակման ուղղությունների զարգացման արդիական հարցերի քննարկման համար՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ազոտի, մեթանոլի, ամոնիակի և հանքային պարարտանյութերի խոշորագույն արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչների, իշխանության մարմինների, կարգավորիչ-հսկիչ մարմինների, արտադրության տեխնոլոգիաների լիցենզավորողների, մշակողների, սարքավորումներ արտադրողների ու մատակարարների, ինժինիրինգային և նախագծային-շինարարական ընկերությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների մատակարարների մասնակցությամբ: 2023 թվականին ցուցահանդեսին գրանցվել է ավելի քան 250 մասնակից, որոնց մեծ մասը ղեկավար պաշտոններ է զբաղեցնում կազմակերպություններում։