Նորություններ

01.10.2024

Էլդար Ալիշերով. «ԵԱՏՄ Գործարար խորհրդի և ԵՏՀ երկխոսությունը հաջող ինտեգրացիոն շինարարության գրավականն է՝ ի շահ ձեռնարկատիրական համայնքի»

Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահության նիստում։ Միջոցառումը կայացել է սեպտեմբերի 30-ին Երևանում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում։

Էլդար Ալիշերովն ընդգծել է, որ «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիրը նոր հնարավորություններ է բացում բիզնեսի համար։

«Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագիրը փաստաթուղթ է, որն առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսավարող սուբյեկտներին ԵԱՏՄ գործընկերների հետ վստահորեն բիզնես վարելու, գործարար և ներդրումային կլիման բարելավելու և բարենպաստ մրցակցային միջավայր ձևավորելու համար»,- ասել է ԵՏՀ նախարարը։

Էլդար Ալիշերովը նշել է ԵԱՏՄ Գործարար խորհրդի առանձնահատուկ դերը եվրասիական ինտեգրման կառուցման գործընթացներում և հույս հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում կշարունակվի։

Նիստի ընթացքում հատուկ անդրադարձել են միջազգային գործընկերների հետ ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցությանը։ Էլդար Ալիշերովը հիշեցրել է, որ Հանձնաժողովը համագործակցում է տարածաշրջանի առանցքային տնտեսությունների, միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների և միավորումների հետ՝ ներառյալ ԱՊՀ, ՇՀԿ, ԱՍԵԱՆ և այլն, ինչպես նաև միջազգային պրոֆիլային կառույցների հետ։

«ԵԱՏՄ լայնածավալ միջազգային օրակարգը Հանձնաժողովին թույլ է տալիս ԵԱՏՄ Գործարար խորհրդի հետ համագործակցությամբ հարթակներ տրամադրել ԵԱՏՄ անդամ պետությունների և երրորդ երկրների գործարար կառույցների և բիզնեսի ներկայացուցիչների միջև երկխոսության ակտիվացման համար, ինչպես նաև Միության երկրների գործարար շրջանակների կողմից կազմակերպված արտագնա բիզնես առաքելությունների հարթակներն օգտագործել եվրասիական ինտեգրման հարցերին նվիրված նստաշրջաններ անցկացնելու համար»,- ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Եզրափակելով՝ նա ԵԱՏՄ պետությունների բիզնեսի և գործարար շրջանակների ներկայացուցիչներին կոչ է արել ավելի ակտիվ ներգրավվել երրորդ երկրներում բիզնես առաքելություններ իրականացնելու աշխատանքներում։

«Մենք առավելագույնս թափանցիկ ենք, բաց ենք երկխոսության համար և միշտ տեղեկացնում ենք միջազգային համագործակցության զարգացմանն առնչվող մեր գործողությունների ու պլանների մասին»,- ամփոփել է Էլդար Ալիշերովը։