Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
22.04.2025

Էլդար Ալիշերովը Երևան կատարած աշխատանքային այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանի հետ։ Քննարկվել են եվրասիական ինտեգրման արդիական հարցեր, ներառյալ «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագիր-2030-ի իրականացման միջոցառումների պլանի նախապատրաստումը։ Այդ թվում՝ քննարկվել են կողմերի համաձայնեցված որոշումների մշակում պահանջող թեմաներ։

Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության 2025 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման հարցեր՝ շեշտը դնելով ԵՏՀ առանցքային միջազգային գործընկերների հետ միջոցառումների անցկացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային միավորումների և միջազգային կազմակերպությունների հարթակներում։

Էլդար Ալիշերովը նաև բանակցություններ է վարել Վիճակագրական կոմիտեի ղեկավար, Վիճակագրության պետական խորհրդի նախագահ Ստեփան Մնացականյանի հետ։ Կողմերը քննարկել են փոխգործակցության ընթացիկ մակարդակը և երկարաժամկետ հեռանկարում վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման հեռանկարային ուղղությունները։ Խոսել են վիճակագրության թվայնացման և դրա ձևավորման գիտական մոտեցման մասին: Առանձնահատուկ ուշադրություն են դարձրել SDMX տվյալների և մետատվյալների փոխանակման ստանդարտի ներդրմանը։