Ապրիլի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովի գլխավորությամբ կայացել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ փոխգործակցության բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի 11.7.5-րդ կետի կատարման ընթացքը։ Խոսքը Եվրասիական տնտեսական միության կողմից ՀՄԿ անդամի կարգավիճակ ստանալու ուղղությամբ Միության պետությունների հետ համատեղ գործողությունների իրականացման մասով ՀՄԿ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարների, ինչպես նաև ՀՄԿ-ի հիմնարար փաստաթղթերին ԵԱՏՄ-ի անդամակցության հնարավորության մշակման մասին էր:
«ԵՏՀ մաքսային համագործակցության բլոկը ակտիվորեն փոխգործակցում է ՀՄԿ-ի հետ և կշարունակի համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են միջազգային ստանդարտների հիման վրա մաքսային օրենսդրության կատարելագործումը, մաքսային վարչարարության արդյունավետ և ժամանակակից ստանդարտների մշակումը, մաքսային վարչարարության առաջադեմ փորձի ներդրումը», — նշել է Էլդար Ալիշերովը։Նախարարի խոսքով՝ նման աշխատանքն արդիական է մաքսային կարգավորման ոլորտում Միության իրավունքի արդիականացման շրջանակներում՝ հաշվի առնելով մաքսային համագործակցության կազմակերպման մասով Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների դրույթները: