Նորություններ

31.10.2016

Տեխնիկական կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի 31-րդ նիստը

Հոկտեմբերի 31-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Մուկայ Կադիրկուլովի նախագահությամբ կկայանա Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի հերթական նիստը: Նիստին կմասնակցեն ԵՏՀ ներկայացուցիչներ, լիազորված մարմինների աշխատակիցներ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնես համայնքի փորձագետներ: Նիստի ընթացքում կքննարկվեն իրավակիրառ պրակտիկայի արդիական, այդ թվում՝ երկաթուղային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին նախնական իրազեկմանն առնչվող հարցեր: