Նոյեմբերի 10-ին Գրոդնոյում (Բելառուս) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Ալդաբերգենովի նախագահությամբ կկայանա «Բիզնեսի սուբյեկտների աշխատանքի առավելություններն ու առանձնահատկությունները 2016 թվականին ԵԱՏՄ պայմաններում» խորագրով միջազգային կոնֆերանս:
Կոնֆերանսի ընթացքում ծրագրվում է քննարկել մրցակցության հավասար պամանների և ապրանքների ազատ տեղաշարժի ապահովման հարցերը Եվրասիական տնտեսական միության երկրների անդրսահմանային ապրանքային շուկաներում տնտեսության տարբեր ոլորտներում և փոխադարձ առևտրում արգելքների վերացումը: Միջոցառման մասնակիցները կվերլուծեն մրցակցության իրավիճակը անդրսահմանային ապրանքային շուկաներում (միջազգային երկաթուղային փոխադրումների, էլեկտրաէներգիայի, միջազգային կապի ծառայությունների (ռոումինգի) սննդամթերքի, նավթամթերքների, ֆոսֆատային հումքի, բեռնատար ավտոմեքենաների և պահեստամասերի), անբարեխիղճ մրցակցության արգելքների պահպանումը, հակամրցակցային համաձայնագրերը, գերիշխող դիրքի չարաշահումը: Կքննարկվեն զուգահեռ ներմուծման, հակամենաշնորհային օրենսդրության, պետական գնումների ներդաշնակեցման և կատարելագործման հարցեր:
Կոնֆերանսի շրջանակներում նաև տեղեկատվություն կներկայացի ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի իրացման և սպասարկման շուկաներում, դեղագործական շուկայում բարեխիղճ առևտրի պրակտիկաների օրենսգրքերի, առևտրի ցանցերի և մատակարարների փոխհարաբերությունների բարեխիղճ պրակտիկաների օրենսգրքի և այլնի մշակումներն ու ներդնումները:
Կոնֆերանսին հրավիրված են մասնակցելու ԵԱՏՄ, ԱՊՀ և հեռավոր արտասահմանյան երկրների պետական մարմինների և հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության խորհդարանների պատգամավորներ, դատավորներ, դիվանագիտական առաքելությունների, գիտական շրջանակների, բիզնես համայնքի ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի անցկացման վայրը. Բելառուս, ք. Գրոդնո, փ. Օժեշկո, տ. 3, Գրոդնենսու նիստերի սրահ