Նորություններ

08.12.2016

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տ. Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի հետ

Դեկտեմբերի 8-ին Կրեմլում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է կարծիքների փոխանակում եվրասիական ինտեգրման զարգացման արդիական հարցերի շուրջ: Ծրագրված է քննարկել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին: