Հուլիսի 9-ին Բիշքեկում (Ղրղզստանի Հանրապետություն) տեղի կունենա Եվրասիական տնտեսական կոմիտեին առընթեր Ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի նիստը՝
ԵՏՀ
տնտեսության
և
ֆինանսական
քաղաքականության
հարցերով
Կոլեգիայի
Անդամ
(Նախարար)
Տիմուր
Սուլեյմենովի
նախագահությամբ:
Նիստին կմասնակցեն Հայաստանի
Հանրապետության,
Բելառուսի
Հանրապետության,
Ղազախստանի
Հանրապետության,
Ղրղզստանի
Հանրապետության
և
Ռուսաստանի
Դաշնության
պետական
մարմինների
և
բիզնես
համայնքների
կողմից
ներկայացված
Խորհրդատվական
հանձնաժողովի
անդամներ,
Եվրասիական
տնտեսական
հանձնաժողովի
աշխատակիցներ:
Նիստի մասնակիցները պատրաստվում են քննարկել Ֆինանսական շուկաներում գործունեություն իրականացման պահանջների համաձայնագրի շուրջ աշխատանքների
ընթացքը,
ինչպես
նաև՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների բրոքերների և դիլերների՝ազգային
ֆոնդային
բորսաներ
փոխադարձ
մուտքի
(հավատարմագրման)
համաձայնագրի
նախագծի
շուրջ:
ԵԱՏՄ անդամ պետություններում ավտոքաղաքացիական պատասխանատվության նոր ապահովագրական
ապրանքի
մշակման
նպատակահարմարության
վերաբերյալ
համաձայնեցված
դիրքորոշում
ձևավորելու
հարցով
աշխատանքային
խմբի
գործունեության
շրջանակներում
Կոմիտեի
անդամները՝
Ղազախստանի
և
Ռուսաստանի
մասնագիտական
ասոցիացիաների
ղեկավարության
հետ
համատեղ,
կքննարկեն
Ղազախստանի
Հանրապետության՝
ավտոապահովագրության
միջազգային
համակարգին
անդամակցելու
հեռանկարները:
Ծրագրվում է նաև քննարկել ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր
ԵԱՏՄ
տարածքում
արժութային
կարգավորման
և
արժութային
վերահսկման
հարցերով
աշխատանքային
խմբի
գործունեության
արդյունքները,
և
եվրասիական
ինտեգրացիոն
միավորման
անդամ
պետությունների
միջև
կրեդիտային
պատմություններում
ներառված
տեղեկությունների
փոխանակման
հարցերով
փոխգործակցության
հեռանկարները:
Կոմիտեի օրակարգում ընդգրկված է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում արժութային
սահմանափակումների
ներդրման
բացառիկ
դեպքերին
վերաբերվող
տնտեսական
երևույթների
գնահատման
մեթոդների
հարցը:
Ծրագրվում
է
քննարկել
Եվրասիական
տնտեսական
միության
անդամ
պետությունների
տարածքում
աուդիտորական
ծառայությունների
միասնական
շուկայի
ստեղծման
Միջոցառումների
պլանի
(«ճանապարհային
քարտեզի»)
նախագիծը:
Կոմիտեի նիստին որպես հրավիրված անձ ելույթ կունենա Ներդրողների և փայատերերի պաշտպանության Դաշնային հասարակական-պետական
հիմնադրամի
կառավարիչ
Մարատ
Սաֆիուլինը,
ով
կպատմի
Ռուսաստանի
Դաշնության
արժեթղթերի
շուկայում
ֆինանսական
ծառայությունների
սպառողների
իրավունքների
պաշտպանության
փոխհատուցման
մեխանիզմների
մասին:
Բացի այդ, ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության Նախարար Տիմուր Սուլեյմենովի՝ Ղրղզստան այցի շրջանակներում
նախատեսված
են
հանդիպումներ
Ղրղզստանի
ֆինանսների
նախարար
Ադըլբեկ
Կասիմալիևի
և
ՂՀ
Կառավարությանն
առընթեր
Պետական
հարկային
ծառայության
Նախագահ
Զամիրբեկ
Օսմոնովի
հետ:
Տեղեկագիր.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր ֆինանսական
շուկաների
հարցերով
խորհրդատվական
կոմիտեն
ստեղծվել
է
ԵՏՀ
Կոլեգիայի
2012 թ.
հոկտեմբերի
25-ի
№ 199 որոշմամբ:
Հանձնաժողովի
Նախագահն
է
տնտեսության
և
ֆինանսական
քաղաքականության
Կոլեգիայի
Անդամ
(Նախարար)
Տիմուր
Սուլեյմենովը:
Հանձնաժողովի գործունեությունն ուղղված է ֆինանսական
շուկաների
ոլորտում
Մաքսային
միության
և
Միասնական
տնտեսական
տարածքի
մասնակից
երկրների
ազգային
օրենսդրությունների
ներդաշնակեցմանը՝
հաշվի
առնելով
միջազգային
լավագույն
պրակտիկան:
Կոմիտեի առաջնահերթային հարցն է ՄՄ և ՄՏՏ մասնակից երկրների միջև ֆինանսական ծառայությունների փոխադարձ առևտրի ընդլայնումը (բանկային և ապահովագրական ոլորտում, ինչպես նաև արժեթղթերի շուկայում):