Դեկտեմբերի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի նախագահությամբ կկայանա Տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի երրորդ նիստը:Նիստին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների լիազորված մարմինների ղեկավարների տեղակալներ և պաշտոնատար անձինք:
Խորհրդատվական կոմիտեի օրակարգում ծրագրվում է հետևյալ հարցերի քննարկումը.
·
ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման մինչև 2025 թվականի ռազմավարության նախագիծը.
·
ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային սեգմենտների ստեղծման և զարգացման և ընդհանուր գործընթացների իրականացման հարցերով ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների օգտագործում.
·
ընդհանուր գործընթացների ֆունկցիոնալ ճարտարապետության փաստաթղթավորում.
·
Վստահության անդրսահմանային տարածության նկատմամբ պահանջների նախագիծը.
·
առաջարկներ ԵԱՏՄ մասին պայմանագրին կից №3
Հավելվածի՝ «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության մասին արձանագրության» ճշգրտման վերաբերյալ.
·
ԵԱՏՄ վստահության անդրսահմանային տարածության զարգացման ռազմավարության առաջին փուլի իրագործման միջոցառումների ծրագրի նախագիծը:
Անցկացման վայրը. ք. Մոսկվա, Սմոլենսկի բուլվար, տ. 3/5, շին. 1, սենյակ 408:Սկիզբը. ժամը 11.00-ին: