Նորություններ

13.11.2015

ԵՏՀ Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստը

Նոյեմբերի 13-ին Աստանայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի Անդամ (Նախարար) Տիմուր Սուլեյմենովի նախագահությամբ տեղի կունենա ԵՏՀ Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների, Խորհրդատվական կոմիտեում ԵԱՏՄ անդամ պետությունների պետական մարմինների և բիզնես համայնքի անդամ ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նիստի ընթացքում կքննարկվի հարցերի լայն շրջանակ: Այսպես, նախատեսվում է ԵՏՀ գործունեության քննարկում՝ ապրանքային նշանի նկատմամբ սպառման բացառիկ իրավունքի սկզբունքի հետագա կիրառման վերաբերյալ առաջարկությունների մշակման շուրջ: Ներկայումս Հանձնաժողովի Խորհրդի հանձնարարությամբ աշխատանք է տարվում առանձին ապրանքատեսակների ընտրության կարգի և չափանիշների վերաբերյալ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համաձայնեցված առաջարկությունների մշակման ուղղությամբ, որոնց նկատմամբ նախատեսվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի կիրառման բացառությունների սահմանում: Նախատեսվում է մշակել ԵԱՏՄ տարածքում առանձին ապրանքատեսակների համար ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի կիրառությունից բացառումների սահմանման մեխանիզմը: Աշխատանք է տարվում ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի վրա, որը նախատեսում է Եվրասիական միջկառավարական խորհրդին այդպիսի բացառությունների սահմանման լիազորությունների շնորհում, ինչպես նաև Բացառությունների սահմանման կանոնները կանոնակարգող և առանձին ապրանքատեսակների ընտրության չափանիշները սահմանող կարգի նախագծի վրա: Բացի այդ, ԵՏՀ Խորհրդատվական կոմիտեի նիստի օրակարգում կքննարկվեն հետևյալ հարցերը. - ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ԵԱՏՄ ապրանքների ծագման վայրերի անվանումների մասին պայմանագրի նախագծի վերաբերյալ ներպետական ընթացակարգերի անցկացման ընթացքի մասին, կոլեկտիվ հիմունքներով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման կարգի մասին համաձայնագրի նախագծի վերաբերյալ ներպետական համաձայնեցման անցկացման ընթացքի մասին, 2010 թվականի մայիսի 21-ի Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի վերաբերյալ ներպետական ընթացակարգերի անցկացման ընթացքի մասին, Մտավոր սեփականության ոլորտում 2014 թվականի մայիսի 29-ի ԵԱՏՄ մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության անդամակցության կապակցությամբ նրանց կողմից ստանձնած պարտականությունների կատարման մասին, - ԵԱՏՄ անդամ պետություններում արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու ուղղությամբ գործադիր իշխանության մարմինների գործունեության համակարգման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության առաջարկությունների մասին, - Ամենամյա հիմունքներով ԵԱՏՄ անդամ պետություններում «Անտիկոնտրաֆակտ» խորագրով միջազգային համաժողովի անցկացման մասին: Տեղեկանք Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեն ստեղծվել է Հանձնաժողովի Կոլեգիայի 2012թ. սեպտեմբերի 25-ի № 172 որոշմամբ: Կոմիտեի հիմնական խնդիրներն են մտավոր սեփականության ոլորտում Հանձնաժողովի Կոլեգիայի համար առաջարկությունների մշակումը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացումը: Կոմիտեի նախագահը ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի Անդամ (Նախարար) Տիմուր Սուլեյմենովն է: Կոմիտեի կազմում ընդգրկված են ԵԱՏՄ անդամ պետությունների նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ և ղեկավարների տեղակալներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ: Կոմիտեի ստեղծման պահից մտավոր սեփականության ոլորտում Հանձնաժողովի Կոլեգիայի աշխատանքների համար մշակվել են առաջարկություններ, մասնավորապես, միջազգային պայմանագրերի մշակման մասով:​