Նորություններ

20.11.2014

ԵՏՀ հրավիրում է մասնակցելու ENES-2014 ֆորումի «ՄՏՏ երկրների էներգաարդյունավետ լուսավորության շուկան. կարգավորիչ միջավայրի փոփոխությունը և ներդրումների ներգրավումը» քննարկմանը

Նոյեմբերի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական հսման և հավատարմագրման վարչության տնօրեն Վասիլի Բոյցովը կմասնակցի «Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) երկրների էներգաարդյունավետ լուսավորության շուկան. կարգավորիչ միջավայրի փոփոխությունը և ներդրումների ներգրավումը» քննարկմանը: Միջոցառումը, որը կազմակերպվել էր Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության և Ռուսաստանի էներգետիկայի նախարարության նախաձեռնությամբ, տեղի կունենա ENES-2014 էներգախնայողության և էներգաարդյունավետության միջազգային ֆորումի շրջանակներում: 2014 թ-ին ENES-ը տեղի կունենա Գոստինի Դվորում, նոյեմբերի 20-22-ը: Ֆորումի միջոցառումներին կմասնակցեն ԵՏՀ, Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի գրասենյակի, ՌԴ Դաշնային ժողովի, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների, մարզային իշխանությունների, գործարար համայնքի ներկայացուցիչներ և ականավոր միջազգային փորձագետներ: Ակնկալվում է ավելի քան 7000 մարդու և ավելի քան 100 ռուսական և արտասահմանյան ընկերությունների մասնակցությունը: Վերջին տարիներին լուսավորության աղբյուրների ոլորտում լայնածավալ գիտական հետազոտությունների արդյունքում, տեխնոլոգիական զգալի թռիչք տեղի ունեցավ լույսի էներգաարդյունավետ աղբյուրների զարգացման գործում: Լավագույն տեխնոլոգիաների արժեքը զգալիորեն նվազել է, և դրանց արդյունավետությունը շատ անգամ գերազանցում է սովորական լամպերինը և շարունակում է աճել: Միևնույն ժամանակ մեծանում է բնապահպանական գործոնի արժեքը լուսավորության համար համապատասխան տեխնոլոգիաներ ընտրելիս: Իսկ այժմ կարգավորող միջավայրից է կախված, թե որքան արագ կարող է սկսվել ներդրումային գործընթացը:  Տեխնիկական հսկման օբյեկտների նկատմամբ ընդհանուր պարտադիր պահանջների ընդունման նպատակներից մեկը էներգետիկ արդյունավետության և ռեսուրսների խնայման ապահովումն է: Այս նպատակը սահմանվում է ինչպես ՄՏՏ պայմանագրային-իրավական հիմքով, այնպես էլ դրա հիման վրա պատրաստված Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷՍ) մասին պայմանագրով` ստորագրված 2014 թ. մայիսի 29-ին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից:​ Արդեն իսկ միասնական տեխնիկական կարգավորման ենթակա օբյեկտների ցուցակն ընդգրկում է ապրանքներ, որոնց համար անհրաժեշտ է մշակել էներգաարդյունավետության միասնական պարտադիր պահանջներ, այն է` ցածր լարման և բարձր լարման սարքավորումներ, շենքեր ու կառույցներ և այլն: Հանձնաժողովը, Կողմերի հետ միասին, մշակում է տեխնիկական կանոնակարգերը, որոնք կսահմանեն էլեկտրաէներգիայի սպառման սարքերի էներգետիկ արդյունավետության միասնական պարտադիր պահանջները, ինչպես նաև կտեղեկացնեն սպառողներին նման սարքերի էներգետիկ արդյունավետության մասին: Տեխնիկական հսկման ոլորտում ԵՏՀ աշխատանքների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ ինտերնետից` Հանձնաժողովի պաշտոնական կայքէջից Լիագումար նիստի մասնակիցների քննարկման առարկան կլինեն ՄՄ և ՄՏՏ անդամ երկրների էներգաարդյունավետ լուսավորության միասնական շուկայի ստեղծումը, ազգային արդյունաբերական քաղաքականութ յանառաջնահերթություններն այս ոլորտում, ինչպես նաև Ռուսաստանի արդյունաբերությանև առևտրի նախարարության և Ռուսաստանի էներգետիկայի նախարարության նախաձեռնությունները` հաստատելու էներգաարդյունավետության նոր պահանջներ լամպերի և լուսավորման սարքերի պետական  և քաղաքային գնումների համար:  Ռուսաստանի Դաշնության դաշնային նախարարությունների ներկայացուցիչները, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության համապատասխան մարմինները, ԵՏՀ, Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների ղեկավարները, լուսավորման սարքերի արտադրողների ձեռնարկությունները և հասարակական կազմակերպությունները կքննարկեն նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի երկրների շուկայի նոր միտումները, էներգաարդյունավետ լուսավորման աջակցության ծրագիրը և այս ոլորտում ներդրումների խթանման միջոցները:  «ՄՏՏ երկրների էներգաարդյունավետ լուսավորության շուկան. կարգավորիչ միջավայրի փոփոխությունները և ներդրումների ներգրավումը» թեմայով քննարկման ատենապետն էր ինտեգրացիոն հետազոտությունների և հաղորդակցության Կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Նաումովը: Քննարկմանը մասնակցելու դիմումները պետք է ներկայացնել ոչ ուշ, քան նոյեմբերի 17-ը, ENES ֆորումի կայքէջում, «Գրանցում ֆորումի մասնակցության համար» բաժնում` https://reg.enes-expo.ru/reg/ ​ Ֆորումի աշխատանքային ծրագիրը. http://enesexpo.ru/docs/programma2014obrabotannaia.pdf Տեղեկատվություն​ ENES ֆորումը (www.enes-expo.ru) Ռուսաստանի Դաշնության մասնագիտական հիմնական հարթակն է էներգաարդյունավետության ոլորտում առաջնահերթ ուղղությունները քննարկելու համար, որը համախմբում է էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներին, մարզային և դաշնային իշխանություններին: ​