Նորություններ

25.11.2016

ԵԱՏՄ ներքին շուկաներում խոչընդոտների հայտնաբերման ու վերացման հարցերով կլոր սեղանը կկայանա «Օրենբուրժյեն՝ Եվրասիայի սիրտը» միջազգային համաժողովի շրջանակներում:

Նոյեմբերի 25-ին «Օրենբուրժյեն՝ Եվրասիայի սիրտը» միջազգային համաժողովի շրջանակներում կկայանա  «Խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների հայտնաբերումն ու վերացումը որպես ներքին շուկաների արդյունավետ գործունեության ապահովման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սահմանամերձ և միջտարածաշրջանային համագործակցության զարգացման միջոց» թեմայով կլոր սեղան: Կլոր սեղանի համակազմակերպիչն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Կլոր սեղանի աշխատանքին կմասնակցի ԵՏՀ Ներքին շուկաների գործունեության վարչության տնօրեն Իլյա Չյորնին: Նա հանդես կգա ներքին շուկաներում խոչընդոտների հայտնաբերման և վերացման մասին զեկույցով: Այդ թվում նա կխոսի մեթոդաբանական մոտեցումների մասին, որոնք կիրառում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Միության երկրների ներքին շուկաներում խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների հայտնաբերման և բաժանման ժամանակ, ինչպես նաև փոխադարձ առևտրում խնդրահարույց իրավիճակների առկայության դեպքում ԵՏՀ-ին դիմելու բիզնես համայնքի հնարավորությունների մասին: