2016 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Մուկայ Կադիրկուլովի նախագահությամբ կկայանա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը:
Նիստին կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ երկրների պետական մարմինների, ինչպես նաև ամբողջ եվրասիական «հնգյակի» բիզնես համայնքի ներկայացուցիչներ:
Աշխատանքային միջոցառման ընթացքում կքննարկվեն կազմակերպչական բնույթի հարցեր: Աշխատանքային խմբի անդամները նաև քննարկեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի (ՄՄՆՄՀ) ստեղծման նպատակներն ու հիմնական սկզբունքները: ՄՄՆՄՀ, յուրօրինակ նույնականացման մաքսային համարի կառուցվածքն ու դրա ձևավորման կանոնները: Աշխատանքային խմբի առաջին նիստի արդյունքներով աշխատանքի կանցնեն փորձագետները:
Տեղեկագիր
Աշխատանքային խումբը ստեղծվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի № 35 որոշմանը համապատասխան:
ԵԱՏՄ մաքսային տարածքում ՄՄՆՄՀ ստեղծումը թույլ կտա.
- ապահովել շահագրգիռ անձանց (այդ թվում՝ Միության կազմում չընդգրկված պետություններից) յուրօրինակ նույնականացումը ոչ միայն մեկ պետության, այլև ամբողջ ԵԱՏՄ շրջանակներում.
- լավարկել ալգորիթմերն ու բարձրացնել ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետությունը՝ մատակարարման ամբողջ շղթայի վերլուծության հնարավորություն ստեղծելու հաշվին.
- պարզեցնել մաքսային նպատակներով օգտագործվող փաստաթղթերի ձևերը, դրանց էլեկտրոնային պատճենների կառուցվածքներն ու ձևաչափերը, ինչպես նաև բարձրացնել դրանցում պարունակվող տեղեկությունների արժանահավատությունը.
- նվազեցնել մաքսային նպատակներով օգտագործվող փաստաթղթերը էլեկտրոնային տեսքով հավաքագրելու, պահպանելու և մշակելու համար անհրաժեշտ տվյալների ծավալները.
- էապես պարզեցնել Միության երկրների մաքսային և այլ ծառայությունների միջև էլեկտրոնային փոխգործակցությունը:
Աշխատանքային խումբը որոշակիացնում է այն նպատակները, որոնց հասնելու համար ստեղծվում է ՄՄՆՄՀ-ն, և դրա ստեղծման առաջադրանքները: Կկատարվի Միությունում արտաքին տնտեսական գործունեության իրականացման վրա ՄՄՆՄՀ ազդեցության գնահատումը և ՄՄՆՄՀ իրականացման համար անհրաժեշտ բյուջետային միջոցների ծախսերի գնահատումը: