Նորություններ

28.10.2016

Կլոր սեղան «ԵԱՏՄ տարածքում RFID-տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները»

Հոկտեմբերի 28-ին, ժամը 10:00-ին «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում կկայանա «ԵԱՏՄ տարածքում RFID-տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղան, որի կազմակերպիչն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչությունը: Միջոցառումն ուղղված է Եվրասիական տնտեսական միության տարածքում RFID-տեխնոլոգիաների կիրառության ընդլայնմանը: Ապրանքների մակնշումը սպառողական ապրանքների շրջանառության վերահսկողության առավել արդյունավետ գործիքն է: Մորթե իրերի մակնշման փորձնական նախագիծը ցույց տվեց, որ մակնշման առաջատար մեթոդը RFID-նույնականացման մեխանիզմի օգտագործումը: Ապրանքների մակնշման ժամանակ RFID-տեխնոլոգիաների կիրառումն ունի անվիճելի առավելություններ և այլ ապրանքախմբերի վրա տարածման հեռանկարներ: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է նշել տվյալ տեխնոլոգիայի հիմնական թերությունը՝ համեմատաբար բարձր արժեքը: Կլոր սեղանը հարթակ կդառնա Միության երկրների պետական մարմինների ներկայացուցիչների, բիզնես ընկերակցությունների, տեղեկատվական համակարգեր մշակող կազմակերպությունների, ինչպես նաև վերահսկիչ նշաններ և RFID-նշաններ արտադրողների  միջև հաղորդակցության համար: Կլոր սեղանի շրջանակներում նախատեսվում է քննարկել ապրանքների շրջանառության պետական կարգավորման գործում վերահսկիչ նշաններով մակնշման դերը՝ հաշվի առնելով փորձնական նախագծի իրագործման փորձը, ինչպես նաև Միությունում RFID-տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող առանցքային հարցեր: Բացի այդ, բանավեճի շրջանակներում կառաջարկվի քննարկել Միության տարածքում RFID-նշանների և ընթերցող սարքերի արտադրության ամբողջական շղթայի ներդրման հարցը: Տեղեկագիր. Օգոստոսի 12-ին ուժի մեջ է մտել 2015 թվականի սեպտեմբերի 8-ի՝ «Բնական մորթուց պատրաստված հագուստ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային կետի ապրանքների վերահսկիչ (նույնականացման) նշաններով մակնշման ներդրման փորձնական նախագիծը 2015-2016 թվականներին իրագործելու մասին համաձայանագիրը: