Նոյեմբերի 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Երևանում Հայաստանի Հանրապետության Կառավարության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության հովանու ներքո կկայանա «Անտիկոնտրաֆակտ-2016» չորրորդ միջազգային համաժողովը, որը նվիրված կլինի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրներին, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելուն:
«Անտիկոնտրաֆակտ» համաժողովը կանոնավոր կենտրոնական բանավեճային հարթակ է Եվրասիական տնտեսական միությունում: Այստեղ անդամ պետությունների ներկայացուցիչները, խոշոր միջազգային ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները, այդ ոլորտի առաջատար միջազգային փորձագետները կարող են քննարկել արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությունից, այդ թվում՝ կոնտրաֆակտ և կեղծված, քաղաքակիրթ շուկաների պաշտպանության խնդիրները, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքների ապահովումը:
Համաժողովի հիմնական նպատակներն են անդամ պետությունների, բիզնես համայնքների, գիտության և հանրության ներկայացուցիչների կողմից կառուցողական երկխոսության կազմակերպումը և համատեղ որոշումների մշակումը՝ ապրանքների և ծառայությունների քաղաքակիրթ շուկայի ձևավորման նպատակով:
Համաժողովի շրջանակներում կքննարկվեն մաքսային, տեխնիկական կարգավորման և սերտիֆիկացման, կադրային ներուժի ձևավորման, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության, սպառողական շուկայի ոլորտներում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հարցերը: Բացի այդ, տեղի կունենա երիտասարդական սեկցիա:
Համաժողովին մասնակցելու են հրավիրվում շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական միավորումների և ձեռնարկությունների ներկայացուցիչները, ինչպես նաև պրոֆիլային ոլորտների փորձագետները:
Համաժողովը լայն կլուսաբանվի ԶԼՄ-ներում, արտասահմանյան մամուլում:
ԵՏՀ-ն բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում է մասնակցել «Անտիկոնտրաֆակտ-2016» չորրորդ միջազգային համաժողովի աշխատանքին:
Կազմակերպչական հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ կայքում. www.anti-counterfeiting.ru կամ հեռախոսահամարներով. +7 (495) 911-71-93.
Ֆաքս. +7 (495) 911-74-41.
Բջջային. +7 (926) 096-61-41: