Նորություններ

02.12.2016

«Եվրասիական տնտեսական ինտեգրում. առաջընթաց, նոր հորիզոններ բիզնեսի համար» խորագրով Ռուսաստանում Ամերիկյան առևտրային պալատի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի համատեղ կոնֆերանս

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում՝ Marriott Royal Aurora հյուրանոցում, կկայանա «Եվրասիական տնտեսական ինտեգրում. առաջընթաց, նոր հորիզոններ բիզնեսի համար» խորագրով Ռուսաստանում Ամերիկյան առևտրային պալատի (American Chamber of Commerce in Russia, AmCham), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի (US-Russia Business Council, USRBC) համատեղ կոնֆերանսը:   Առաջիկա կոնֆերանսը թվով չորրդորդն է վերջին երկու տարիների ընթացքում  AmCham, ԵՏՀ-ի և USRBC-ի կողմից հաջողությամբ անցկացվող համատեղ միջոցառումների շարքում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում բիզնեսի զարգացման համար պայմանների բարելավման նպատակով: Ծրագրում այնպիսի հրատապ հարցերի քննարկում է, ինչպես ԵԱՏՄ առևտրային քաղաքականության առաջնահերթությունները, եվրասիական ինտեգրումը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում և այլն: Ծրագրվում են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարարներ) Վերոնիկա Նիկիշինայի, Ադամկուլ Ժունուսովի, AmCham-ի և USRBC-ի նախագահներ Ալեքսիս Ռոդզյանկոյի և Դենիել Ռասելի, փորձագիտական համայնքի ներկայացուցիչների ելույթները: Միջացառման առավել մանրամասն ծրագիրը հրապարակված է AmCham-ի կայքում՝ հետևյալ հասցեով.http://amcham.ru/eng/events/upcoming/20161202_eec   Միջոցառման ամսաթիվը.                       2 դեկտեմբերի 2016 թ. Միջոցառման սկիզբը.                             09:00 Գրանցման սկիզբը.                                 08:15 Անցկացման վայրը.                                 Marriott Royal Aurora Hotel Moscow Հասցե.                                                     Պետրովկա փ, տ. 11/20   Միջոցառման ծրագրում նախատեսված է մամուլային մոտեցում:   Հրավիրում ենք լրագրողներին մասնակցել կոնֆերանսի լիագումար մասին: Հետաքրքրվող անձանց խնդրում ենք հավատարմագրվել՝ ուղարկելով ԱԱՀ, ԶԼՄ անվանումը, պաշտոնը: Հավատարմագրումը բաց է մինչև դեկտեմբերի 1-ը, ժամը 16:00  Կոնտակտներ հավատարմագրվելու համար. ԵՏՀ մամուլի ծառայության աշխատակից Անաստասիա Գերասիմովա, е-mail:press@eecommission.org, հեռ. 8 (495) 669-24-00, լր. 41-74​