Նոյեմբերի
28-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Մուկայ Կադիրկուլովը կանցկացնի ԵԱՏՄ մաքսային սահմանին վերահսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի 11-րդ նիստը:
Խորհրդատվական կոմիտեի նիստին կքննարկվեն հետևյալ հարցերը.
- Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անցակետերում վերահսկիչ մարմինների գործունեության գնահատման անկետավորման արդյունքների մասին, որն անց է կացվում
ԵԱՏՄ անդամ պետությունների բիզնես համայնքի կողմից,
- ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործումը նախատեսող օրենսդրությունում փոփոխություններ կատարելու աշխատանքների անցկացման մասին,
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով մարդկանց, Միության անդամ պետությունների ավտոմոբիլային (խառը) անցակետերում` տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների ու կենդանիների անցումը կազմակերպելու տիպային սխեմայի վերաբերյալ» հանձնարարականի նախագծի մշակման ընթացքի մասին,
- ԵՏՀ Կոլեգիայի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով մարդկանց, Միության անդամ պետությունների ավտոմոբիլային (խառը) անցակետերում տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողություն իրականացնող Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային սահմաների պաշտոնատար անձանց համար մեթոդիկայի (հրահանգի) հաստատման մասին» որոշման նախագծի մշակման ընթացքի մասին: