2016 թվականի հուլիսի 29-ին, ժամը 11.00-ին Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Նուրլան Ալդաբերգենովի նախագահությամբ կկայանա Եվրասիական տնտեսական միության Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման և պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով ենթակոմիտեի ընդլայնված նիստը:
Նախատեսվում է քննարկել Caterpillar ընկերության և Ռուսաստանում դրա պաշտոնական դիլերների՝ Ղազախստանի շուկա արտադրանքի մատակարարման մերժման գործողությունների դեմ «Եվրասիական խումբ» ՍՊԸ (Ղազախստան) դիմումի հիման վրա գործի արդյունքները: Դիմումը ԵՏՀ-ին է ուղարկել Ղազախստանի Հանրապետության Ազգային էկոնոմիկայի նախարարության Բնական մենաշնորհների կարգավորման և մրցակցության պաշտպանության հարցերով կոմիտեն:
Խորհրդակցությանը հրավիրված են Եվրասիական տնտեսական միության պետությունների հակամենաշնորհային մարմինների ղեկավարներ, դիստրիբյուտորներ, դիլերներ և Caterpillar ընկերության արտադրանքի սպառողներ:
Խորհրդակցության արդյունքներով 11.30-ին կկայանա ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Նուրլան Ալդաբերգենովի և Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ, պետքարտուղար Անդրեյ Ցարիկովսկու ճեպազրույցը:
Մամուլի հավատարմագրում. e-mail: laura@eecommission.org, +7 926 6802010, +7
495 6692400 լր.5412 - Լաուրա Ժուսուպբեկովա, abdimaulen@eecommission.org, +7
9647694944, +7 495 6692400(ներք. 5479) - Արման Աբդիմաուլեն:
Անցկացման վայրը. Մոսկվա, փ. Լետնիկովսկայա, տ. 2, շին. 2, Կոլեգիայի դահլիճ 1022 (10-րդ հարկ):