Օրացույց

29.09.2016

Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտե

Սեպտեմբերի 29-ին Մինսկում ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Սուլեյմենովի նախագահությամբ տեղի կունենա Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստը: Նիստին քննարկվելու են 2015 թվականի սեպտեմբերի 8-ի՝ Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության գործողությունների համակարգման մասին պայմանագրի իրագործման մեխանիզմները, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի հուլիսի 19-ին: Քննարկվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության իրագործման ընթացքը, որն առնչվում է ապրանքային նշանի, Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի կիրառմանը: Կոմիտեի անդամները նաև կքննարկեն ստորագրման համար անհրաժեշտ՝ Ապրանքային նշանների, սպասարկման նշանների ու Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման վայրերի անվանումների մասին պայմանագրի նախագծին, Կոլեկտիվ հիմունքներով հեղինակային ու հարակից իրավունքների կառավարման կարգի մասին համաձայնագրի նախագծին առնչվող ներպետական ընթացակարգերի (ՆՊԸ) անցկացման, ինչպես նաև 2010 թվականի մայիսի 21-ի՝ Մաքսային միության երկրների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծին առնչվող ՆՊԸ-երի ավարտի մասին տեղեկատվությունը: Բացի այդ, օրակարգում ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության երկրներում արտոնագրային տուրքերի չափերին, ինչպես նաև Միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների  և Միության ապրանքների ծագման վայրերի անվանումների գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման գործընթացներին, Եվրասիական միության երկրների մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանի վարմանն առնչվող հարցեր: Ղրղզստանի Հանրապետության ներկայացուցիչը կտեղեկացնի Ղրղզստանի կողմից Երկրում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի գործողության պայմաններում գործունեության իրականացմանը տնտեսավարող սուբյեկտների ադապտացման միջոցառումների ծրագրի իրագործման մասին: Ծրագիրը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու կապակցությամբ հանրապետության ընդունած պարտավորությունների շրջանակներում: Միության մասին պայմանագրին միանալու կապակցությամբ Մտավոր սեփականության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման մասին կխոսի Հայաստանի ներկայացուցիչը: Նիստի մասնակիցները նաև կքննարկեն «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովի մասին հիմնադրույթի նախագիծը, մտավոր սեփականության պաշտպանության և կոնտրաֆակտ ու ապօրինի արտադրանքին հակազդեցության համակարգման հարցերով կենտրոնի ստեղծման հարցը, ԵՏՀ Կոլեգիային կից Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեին կից փորձագիտական խմբի մասին հինադրույթի նախագիծը, Միության երկրներում ձեռնարկատիրական գործունեության վարման պայմաններում ֆրանչայզինգի զարգացման ոլորտի խնդրահարույց հարցերը: Նիստի մասնակիցները նաև կքննարկեն «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովի մասին հիմնադրույթի նախագիծը, մտավոր սեփականության պաշտպանության և կոնտրաֆակտ ու ապօրինի արտադրանքին հակազդեցության համակարգման հարցերով կենտրոնի ստեղծման հարցը, ԵՏՀ Կոլեգիային կից Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեին կից փորձագիտական խմբի մասին հինադրույթի նախագիծը, Միության երկրներում ձեռնարկատիրական գործունեության վարման պայմաններում ֆրանչայզինգի զարգացման ոլորտի խնդրահարույց հարցերը: