Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
14.11.2022

ԵՏՀ-ն և Ղազախստանի ֆոնդային բորսան քննարկել են միասնական բորսայական տարածքի ձևավորման հարցը

Նոյեմբերի 14-ին Ալմաթիում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևի հանդիպումը Ղազախստանի ֆոնդային բորսայի նախագահ Ալինա Ալդամբերգենի հետ։

Բակիտժան Սագինտաևը տեղեկացրել է ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ոլորտի երկու հիմնարար համաձայնագրի շուրջ Հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների ֆինանսական կարգավորիչների համատեղ աշխատանքների մասին՝ կազմակերպված բորսայական աճուրդներին Միության երկրների բրոքերների և դիլերների մասնակցության փոխադարձ թույլտվության և Միության երկրներում կազմակերպված աճուրդներում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության վերաբերյալ:

Բացի այդ, կողմերը քննարկել են բորսայական արժութային շուկայի դերն ու հնարավորությունները ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներով հաշվարկների ավելացման հարցում։

Այս տարվա օգոստոսին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել ԵԱՏՄ պետությունների միջև փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործման զարգացման հանձնարարականներին։ Այս փաստաթուղթը սահմանում է Միության պետությունների ազգային արժույթների արժութային զույգերով բորսայական աճուրդների արագացված զարգացման խնդիրը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը Ղազախստանի ֆոնդային բորսայի հետ։