Նորություններ

27.05.2022 (Обновлено: 07.06.2022 14:24)

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են մակրոտնտեսական քաղաքականության մինչև 2023 թվականը հիմնական ուղենիշները

Մայիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում պետությունների ղեկավարները հաստատել են մակրոտնտեսական քաղաքականության 2022 – 2023 թվականների հիմնական ուղենիշները:

Փաստաթուղթը պատրաստվել է՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության և ԵԱՏՄ երկրների տնտեսություններում առկա անորոշությունը և միության երկրների դեմ աճող արտաքին ճնշումը։

Մեջբերում՝ «Հիմնական ուղենիշների նպատակն է ապահովել Միության պետությունների տնտեսությունների ներքին կայունությունը և պայմաններ ստեղծել երկարաժամկետ հեռանկարում Միության ՀՆԱ-ի 4,5-5,5%-ով տարեկան աճի հետագծին հասնելու համար», - նշել է ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը։
Այդ նպատակին հասնելու համար առաջնահերթ ուղությունները պետք է դառնան մակրոտնտեսական կայունության և արտաքին մարտահրավերներին դիմակայելու ապահովումը, տնտեսության իրական հատվածում ներդրումների ավելացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, Միության գիտատեխնոլոգիական և արտադրողական ներուժի զարգացումը, ինչպես նաև ԵԱՏՄ ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնումը և երրորդ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների ամրապնդումը։

ԵԱՏՄ պետությունների կառավարություններին և ազգային (կենտրոնական) բանկերին առաջարկվում է հաշվի առնել հաստատված ուղենիշները։

 ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին